Լրահոս

Սամվել Կարապետյանը գնել է Հրազդան ՋԷԿ-ը

 

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը գնել է Հրազդան ՋԷԿ-ը: Այսօր տեղի է ունեցել Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նիստը: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին հարցը:

ՀԾԿՀ-ի կայքը տեղեկացանում է, որ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara