Լրահոս

Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել

 

««Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանը հայտարարել է, որ առաջիկա հեռուստամարաթոնի ժամանակ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ անակնկալի կամ ինչ գումարի մասին է:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերի հիմնական դոնորն է և նրա վարչապետության ֆինանսավորողը: Հաջորդ ամիս Սամվել Կարապետյանի անակնկալը ևս Կարեն Կարապետյանի վարչապետական նկրտումների շրջանակներում է:

Հիշեցնենք, որ Ս. Կարապետյանը 250 մլն դոլարի մի խոստում էլ արել էր 2008թ.՝ Սերժ Սարգսյանի կոչին ընդառաջելով և նրա պաշտոնավարման 100 օրվա առթիվ»,-գրում է թերթը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing