Լրահոս

Սամվել Կարապետյանը Ծառուկյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել. Աբրահամյանն ասել է՝ անիմաստ է

 

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սամվել Կարապետյանը մոտ մեկ շաբաթ է՝ Հայաստանում է և, ըստ ամենայնի, մնալու է մինչեւ ընտրությունների ավարտը։ Նրա գլխավոր մտահոգությունն այս օրերին ոչ թե հարազատ եղբոր ընտրություններն են, որն առաջադրվել է թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով, այլ ՀՀԿ-ի մեծամասնություն կազմելն ու Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում հաստատելը ոչ միայն մինչև 2018 ապրիլի 9-ը, այլև դրանից հետո։

Դրա համար նրան հարկավոր է հանդիպել այդ ճանապարհին ամենամեծ խոչընդոտին՝ Գագիկ Ծառուկյանին, որի հետ ջերմ հարաբերությունները վերջին շրջանում սառել են Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուց և իր այս ծրագրին խոչընդոտ ստեղծելուց հետո։

Նախօրեին Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանը Ծառուկյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել, սակայն բուն նպատակը իմանալուց հետո Աբրահամյանն ասել է՝ անիմաստ է։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing