Սամվել Կարապետյանի առաջին պարտությունը Հայաստանում

2

Երեւանում տեղի է ունեցել ֆուտբոլային ընկերական հանդիպում առաջին խմբի առաջնությանը մասնակցող թիմերի միջեւ՝ Վանաձորի «Լոռին» հանդիպել է Երեւանի «Արարատ Մոսկվային» եւ ընկերական այդ խաղում հաղթել է 2:0 հաշվով: «Լոռին» առաջին խմբի առաջատարն է:

Ընկերական այդ հանդիպումը փաստացի դարձավ ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջին պարտությունը Հայաստանի ֆուտբոլային կյանքում: Բանն այն է, որ Երեւանի «Արարատ Մոսկվա» ակումբը պատկանում է նրան: Կարապետյանը ձեռք է բերել «Ավան Ակադեմիա» անունով ակումբը եւ այն վերանվանել «Արարատ Մոսկվա»: Ակումբը համենայն դեպս ներկայում կրում է այդ անունն ու դրանով մասնակցելու է Հայաստանի առաջնությանը, եւ հաջողության դեպքում կհայտնվի բարձրագույն խմբում, իսկ այնտեղ հաջողության հասնելու դեպքում էլ Հայաստանը կներկայացնի Եվրագավաթներում:Փաստացի, Հայաստանը Եվրագավաթներում կներկայացնի «Արարատ Մոսկվան»:

Իսկ ակումբի հաջողության հավանականությունը մեծ է, նկատի ունենալով Սամվել Կարապետյանի ֆինանսական մեծ հնարավորությունը:Հետեւաբար, այդպիսով մեծ է հավանականությունը, որ Հայաստանը Եվրոպայում կարող է ներկայացնել Երեւանի «Արարատ Մոսկվան»:

Իհարկե, Սամվել Կարապետյանը կարող է նպաստել նաեւ «պատմա-բարոյական» ներկայացման, քանի որ հանդիսանում է նաեւ մեկ այլ ակումբի գլխավոր հովանավոր: Համենայն դեպս, նախորդ տարի նոյեմբերին Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը հայտարարեց, որ կնքել է պայմանագիր, եւ Սամվել Կարապետյանը դեկտեմբերի 1-ից դարձել է Ալաշկերտի հովանավոր:

Փաստորեն, ռուսաստանցի հայ միլիարդատերը հայկական ֆուտբոլում ներկայացված է երկու ուղղությամբ՝ սեփականատեր եւ հովանավոր, եւ խորհրդանշական բաժանումով՝ «Ալաշկերտ»՝ պատմական Հայաստանի անվանումով, եւ «Արարատ Մոսկվա»՝ ըստ Կարապետյանի պատկերացման թերեւս ներկայիս Հայաստանի: Նա երեւի թե Հայաստանը չի պատկերացնում առանց Մոսկվայի:Այդ իմաստով էլ խորհրդանշական է դառնում, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում իր ֆուտբոլային ներգրավվածությունը փաստորեն սկսում է պարտությամբ, թեկուզ ընկերական խաղում:Հայկական ֆուտբոլն ունի ներդրումների անհրաժեշտություն, որոնք կունենան թե զուտ մարզական հաջողության էֆեկտ, թե նաեւ տնտեսական՝ ի վերջո ֆուտբոլը տնտեսություն է, կամ պետք է լինի, դառնա այդպիսին:

Այդ իմաստով Սամվել Կարապետյանի ներդրումը միանգամայն ողջունելի քայլ է այդ ուղղությամբ: Մյուս կողմից սակայն, ֆուտբոլը նաեւ քաղաքականություն է, մշակույթ, քաղաքակրթություն, ըստ այդմ ներդրումները, ներգրավվածությունը պետք է արտահայտի նաեւ այդ ամենը:Ի՞նչ քաղաքակրթություն ու քաղաքականություն է  արտահայտում Երեւանի «Արարատ Մոսկվան»: Համենայն դեպս դժվար է պատկերացնել, որ դրանում արտահայտվում է քաղաքականություն կամ քաղաթակրթություն, մշակույթ, որի հաղթանակը հնարավոր է ասոցացնել Հայաստանի պետականության արդիականացման ռազմավարական խնդրի հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache