good-banner
Լրահոս

Սամվել Կարապետյանի փոքր որդին նշանվել է Միհրան Ծառուկյանի նախկին ընկերուհու հետ. Մանրամասներ

 

Ծառուկյան

hraparak.am-ը գրում է. «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքից կարճ ժամանակ չանցած՝ արդեն իսկ քննարկումներ են սկսվել նրա եղբոր ամուսնության մասին:

Օրերս մեր խմբագրությունը մի ձեռագիր նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ Սարգիսի հարսանիքին հրավիրվածներին պարզ էր դարձել, որ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ 18-ամյա Կարեն Կարապետյանի սիրելին մոսկվաբնակ, 21-ամյա Լիլիթ Մարկոսյանն է:

Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Սամվել Կարապետյանի մերձավոր շրջապատից, մեզ վստահեցրին, որ իսկապես կրտսեր Կարապետյանը սիրահարվել է այդ աղջկան, անգամ նշանադրվել են:

Ի դեպ, մեզ ուղարկված նամակում եւ համացանցում տեղեկություններ կային, թե Լիլիթ Մարկոսյանը ժամանակին երգիչ Միհրան Ծառուկյանի հետ էր ընկերություն անում, սակայն այս լուրերը կողմերը որեւէ կերպ չէին մեկնաբանել:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing