LifeStyle Առողջություն

Սառցե խորանարդով մաշկի մերսման 5 առավելությունները

 

cube

Սառցե խորանարդով մաշկի մերսումը երկար ժամանակ կիրառվում է սպա և մաշկի խնամքի կենտրոններում։ Այն մաշկի համար ունի մի շարք առավելություններ, որը կարելի է կատարել տանը՝ առանց սպա կենտրոններ այցելելու։

Ներկայացնում ենք սառցե խորանարդով մաշկըմերսելու 5 օգուտները։
1․ Սառցե խորանարդով մերսումը բարելավում է արյան շրջանառությունը, մաշկին հաղորդում առողջ, թարմ ու փայլող տեսք։
2․ Սառցե մերսումը հեռացնում է նաև բաշկի վրա պզուկներից, բորբոքումներից հետո մնացած հետքերը։ Այն նաև բուժում է ակնեն։ Ընդամենը պետք է սառցե խորանարդը դնել մաշկին ու պահել մի քանի վայրկյան։ Կրկնել պրոցեդուրան ամեն երեկո՝ քնելուց առաջ։
3․Եթե ունեք աչքերի տակ առաջացող մուգ շրջանակների խնդիր, ապա սառուցը և վարունգի հյութը կվերացնեն խնդիրը։
4․Սառցե մերսումը կարող է գերազանց փոխարինել դիմահարդարմանը, որը կհաղորդի թարմ ու գեղեցիկ տեսք։
5․ Սառցե խորանարդով մերսումն օգտակար է նաև կնճիռների առաջացման կանխման ու նաև նվազեցման հարցում։
Սառցե խորանարդով մերսման ժամանակ այն չի կարելի շատ երկար պահել մաշկին, որպեսզի մազանոթները չվնասվեն։ Կարելի է նաև սառցե խորանարդը փաթաթել կտորով, նոր կատարել մերսումը։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing