Լրահոս

Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ. ԵԱՀԿ ՄԽ

 

66323b9af11497f2d341134cf1e9bb3a

armlur.am-ը գրում է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին սկսել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցով ուղիղ բանակցությունները: Այս մասին ասվում է կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Համանախագահների խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ Վիեննայում: «Բռնության վերջին բռնկման և լարվածության անհապաղ նվազման անհրաժեշտության ֆոնին՝ մենք կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»,-նշել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: «Բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի, եթե բնռությունը շարունակվի, իսկ խաղաղությունը չի կարող հաստատվել առանց բանակցային գործընթացի»,-ասել են համանախագահները՝ հերթական անգամ ընդգծելով, որ ԼՂ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing