Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում կասկածի տակ է դնում ժողովրդավարության կայունությունը․ Foreign Brief

0

azatutyun.am -Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ ցուցարարների դեմ բռնի ուժի գործադրումից:

Փաստելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոստիկանությունը Երևանում բազմիցս է բռնի ուժ գործադրել՝ հիմնականում խաղաղ հանրահավաքենրը ցրելու համար, հեղինակավոր իրավապաշտպան կառույցն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը:

«Ոստիկանության ցանկացած արձագանք պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի չափանիշներին»,- հայտարարում է Human Rights Watch-ը, հավելելով․ «Հայաստանի ոստիկանության համար երբեք ուշ չէ՝ հրաժարվել անհամաչափ ուժ կիրառելու՝ իրենց ավանդական վատ գործելաոճից»:

Գերմանական «Դոյչե Վելլե»-ն հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ 2008 թվականին՝ հաղթելով նախագահական ընտրություններում, որոնք զանգվածային բողոքի ցույցերի ու սպանություններով ուղեկցված բախումների պատճառ դարձան: Փորձագետները նշում են, որ նախագահությունից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու՝ նրա քայլը ծանոթ պրակտիկա է ու հաճախ է կիրառվել նախկին ԽՍՀՄ երկրներում: «Դա հայտնի մարտավարություն է հետխորհդային տարածքում, որտեղ առաջնորդներն անվերջ փոփոխում են Սահմանադրությունը՝ իրենց իշխանությունը հավերժացնելու համար»,- ասել է «Քարնեգի Եվրոպա» փորձագտական կենտրոնի առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը:

Աշխարհաքաղաքական վտանգների միջազգային վերլուծական կենտրոնը՝ Foreign Brief-ը պնդում է՝ Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարության կայունությունը: Միջազգային վերլուծական կենտրոնը նաև փաստում է, որ անկախացումից հետո մինչ օրս ղարաբաղյան հարցն ու երերուն տնտեսությունը փորձության են ենթարկում Հայաստանի ներքին կայունությունը: «Այս ամենի վերևում կոռումպացված քաղաքական համակարգն է, որը 2015-ին գնաց սահմանադրական փոփոխությունների՝ կենտրոնացնելով իշխանությունը վարչապետի ձեռքում»,- հավելում է Foreign Brief-ը:

«Հաշվի առնելով Սերժ Սրագսյանի կյապերը Մոսկվայի հետ՝ նրա ընտրությամբ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա կպահպանվի»,- պնդում են միջազգային փորձագետները, հավելելով՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ ցույցերն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն, և չի բացառվում, որ դրանց ընթացքում գործադրվեն բռնություններ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache