Լրահոս

Սարգսյանի ուշագրավ քայլը Պուտինի հետ հանդիպումից առաջ

 

arm147082856546

lragir.am — Մոսկվա Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ, Երեւանում հրապարակբեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը լուծարելու, խորհրդի քարտուղարություն ձեւավորելու մասին:Առաջին հայացքից այդ քայլը Սահմանադրության փոփոխությունից բխող ֆորմալ անհրաժեշտություն է, ինչը պայմանավորված է նաեւ ԱԱԽ կարգավիճակի փոփոխությամբ: Նոր Սահմանադրությամբ անվտանգության խորհուրդն օժտվում է որոշում կայացնելու իրավասությամբ: Մինչ այժմ ԱԽ-ն խորհրդակցական կառույց էր: Փաստացի, նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը դառնում է իշխանության մի թեւ, որոշակի բեվեռ: Իհարկե այն կազմում են մարդիկ, ովքեր զբաղեցնում են ղեկավար պաշտոններ այլ բեվեռներում կամ կառույցներում, բայց այդուհանդերձ փոխվում է միջավայրը:

Նրանք իրենց աշխատասենյակներից դուրս են գալիս եւ միմյանց դեմ են նստում այլ կառույցում, եւ կայացնում են որոշումներ: Դա անկասկած իրհետքն է թողնելու ներիշխանական հարաբերությունների վրա:Թեեւ Սերժ Սարգսյանի քայլը բխում էր Սահմանադրության փոփոխության տրամաբանությունից եւ պետք է տեղի ունենար ինչ որ պահի, այդուհանդերձ հետաքրքիր է պահի ներկայիս ընտրությունը:Ուշագրավ է, որ ԱԱԽ աշխատակազմի լուծարումը տեղի է ունենում հուլիսյան հայտնի իրադարձությունների եւ դրանց հաջորդող զարգացումների ֆոնին, որոնց զգալի մասը, իսկ հուլիսի 31-ից հետո թերեւս հիմնական մասը տեղի է ունենում իշխող համակարգի ներսում: Կատարվում են կադրային էական փոփոխություններ ԱԱԾ համակարգում, որտեղ կարծես թե ձեւավորվում է փետրվարին ԱԱԾ պետ նշանակված ՝ համակարգում նորեկ Գեորգի Կուտոյանի թիմը: Ոստիկանությունում կատարվում են կադրային փոփոխություններ, ընդ որում այնպիսի տրամաբանությամբ, որ վկայում են բավականին անկանխատեսելի թվացող իրավիճակի մասին:Վառ վկայությունը Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի պաշտոնանկության մասին որոշումը: Նրան դրանից երկու օր առաջ հայտարարվել էր նկատողություն: Երկու օր անց նա պաշտոնանկ է լինում, ինչը նշանակում է, որ իրադարձությունները զարգանում են արագ եւ փոփոխական ու երկու օր անց հանգեցնում լիովին այլ բնույթի որոշման:Այդ ֆոնին էլ հրապարակվում է Սերժ Սարգսյանի որոշոմ անվտանգության խորհրդի վերաբերյալ, ինչը վկայում է, որ այդ կառույցն էր իր նոր կարգավիճակով ներառվում է իրավապահ-ուժային համակարգի ընդհանուր փաթեթում, որտեղ Սերժ Սարգսյանն իրականացնում է ծավալուն վերափոխումներ:Ընդ որում, այդ ամենը տեղի է ունենում հուլիսյան իրադարձություններին հաջորդող շրջանում, բայց դա ամենւին չի նշանակում ուղղակի առնչություն դրանց հետ: Պարզապես, այդ իրադարձությունները հանդիսացան ներիշխանական գործընթացների կատալիզատոր եւ Սարգսյանը թերեւս համարում է, որ այդ ամենը հասունացրել է պահը փոփոխությունների, որոնց զգալի մասն ամենայն հավանականությամբ արդեն իսկ դիտարկված էր: Այդ շարքում, ի դեպ, հիշարժան է Գլխավոր դատախազի հրաժարականը, իսկ ոչ ֆորմալ տեսանկյունից ըստ ամենայնի պաշտոնանկությունը:Անվտանգության խորհրդի վերաբերյալ որոշումը այդ շարքում իհարկե դիտվում է ուշագրավ, առաջին հերթին այն հարցադրման համատեքստում, թե արդյո՞ք աշխատակազմի փաստացի վերակազմակերպումը քարտուղարության, ենթադրելու է նաեւ կադրային կամ թիմային կազմի փոփոխություն:

Անվտանգության խորհուրդը 2014 թվականի ապրիլից մնացել էր առանց քարտուղարի՝ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո, որն այդ պաշտոնում հայտնվեց 2008 թվականի Մարտի 1-ից մի քանի ժամ առաջ: Մոտ երկու տարի խորհուրդը մնացել էր առանց քարտուղարի: 2016 թվականի հունիսին Սերժ Սարգսյանն անսպասելիորեն խորհրդի քարտուղար նշանակեց Արմեն Գեւորգյանին, որը մինչ այդ երկու տարի առաջ առաջ հեռացել էր պետական կառավարման համակարգից, որտեղ զբաղեցնում էր տարածքային կառավարման նախարարի պաշտոնը:
Այդ նշանակումը բավական բազմիմաստ ընկալվեց, նկատի ունենալով ոչ միայն Գեւորգյանի հեռանալը համակարգից, որ տեղի ունեցավ 2014 թվականի աշնանը՝ երբ Հայաստանում թափ էր հավաքում ԲՀԿ գլխավորած այսպես կոչված ոչիշխանական շարժումը, այլ նաեւ հանգամանքը, որ նա խոշոր հաշվով ընկալվում էր որպես Ռոբերտ Քոչարյանի կադր: Ի դեպ, հենց այդ առումով էր նաեւ, որ Գեւորգյանի հրաժարականը 2014 թվականի աշնանն ընկալվեց իշխանական եւ ոչիշխանական բեվեռների պայքարի համատեքստում, հաշվի առնելով այն, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ոչիշխանական բեվեռը կապվում էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերին:Այդպիսով, արդյո՞ք ԱԽ վերաբերյալ Սարգսյանի նոր որոշումը ենթադրելու է նաեւ այդ կառույցում թիմի փոփոխություն: Եվ ու՞մ է պատկանելու այդ թիմը՝ Արթուր Բաղդասարյանի շրջանում ձեւավորված թիմին կփոխարինի Արմեն Գեւորգյանի՞ թիմը, թե՞ կձեւավորվի այլ թիմ, որի պարագայում Գեւորգյանը կարող է դառնալ ժամանակավոր պաշտոնակատար, այն իմաստով, որ 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո իշխանության վերաձեւավորումը կամ վերադասավորումը կբերի նաեւ ԱԽ նոր քարտուղարի:Ի դեպ, այդ համատեքստում հետաքրքրական է օրերս մամուլում տարածված տեղեկությունը, թե եղել է դավադրություն ԱԱԾ շրջանակում՝ հնաբնակները ընդդեմ նոր պետ Գեորգի Կուտոյանի, որն արտահայտվել է հուլիսի 17-ի զարգացումների չկախնարգելելու տեսքով: Համենայն դեպս նկատելի է, որ 31-ին հանգուցալուծելով 17-ը, Սարգսյանը նաեւ քանդում է ներհամակարգային մի կծիկ, որի վերջը առայժմ տեսանելի չէ:Հայաստանի իշխանությունը գտնվում է իշխանության վերաձեւավորման, վերարտադրության վճռորոշ փուլում, ներքին ու արտաքին լուրջ սպառնալիքների եւ միջավայրային ճնշումների պարագայում, որտեղ փոփոխությունների արագությունը բազմապատկվում է:
Այդ իմաստով հետաքրքրական է նաեւ, որ ԱԽ վերաբերյալ որոշումը Սերժ Սարգսյանը կայացնում է փաստացի Մոսկվայի ճանապարհին, որտեղ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինին: Օրակարգի կոնկրետ հարցերի շրջանակ չի նշվում, սակայն խոշոր հաշվով դժվար չէ պատկերացնել, թե ինչ հարցեր են ընդհանուր առմամբ հուզելու հայկական կողմին: Այդ տեսանկյունից հետաքրքրական է, որ հուլիսի 31-ի հանգուցալուծումից հետո Սարգսյանը Մոսկվա է մեկնում անվտանգության համակարգի վերաբերյալ մի շարք էական որոշումներ կայացնելով: Դրանք միտված էին սեփական դիրքերն ամրացնելու՞ն՝ նկատի առնելով այդ հանդիպումից առաջ ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական բանակցությունների պարագան, թե Մոսկվայում Սարգսյանն իրականացնելու է իր որոշումների «շնորհանդեսը»:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing