Լրահոս

«Սարի թաղի» գործով կալանավորվածները պատրաստվում են հացադուլ հայտարարել

 

Սարի թաղի հուլիսյան դեպքերով կալանավորված 10 անձինք պատրաստվում են վաղվանից հացադուլ հայտարարել, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:
Վերջինը տեղեկացրեց, որ նրանցից մեկը՝ Կարեն Վանոյանը, մի քանի օր է` արդեն հացադուլի մեջ է. «Երկուշաբթի օրվանից էլ մյուս բոլոր տղաները հացադուլ կհայտարարեն»: Բերնեցյանը ներկայացրեց հացադուլի պատճառները` նշելով, որ տղաներին առանց հիմքերի պահում են կալանքի տակ՝ հաշվի չառնելով նրանց առողջական և ընտանեկան վիճակը։ «Բազմաթիվ անգամներ փաստաբանները միջնորդությամբ դիմել են դատարանին խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատարանը ոչ մի արձագանք չի տվել»:
Հիշեցնենք, որ 8 ամիս առաջ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

m.mamul.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara