Լրահոս

Սարսափելի դեպք Արարատում. երեխաների դիեր են հայտնաբերվել խոզաբուծարանում

 

Այսօր՝ ապրիլի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել երեխաների դիեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածներն են 8-ամյա Գոռ Մանուկյանը և 10-ամյա Նվարդ Վարդանյանը:

Ոստիկանները պարզել են, որ Ն. Վարդանյանը Արտաշատի, իսկ Գ. Մանուկյանը՝ Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել Ազատավան գյուղից, որտեղ նրանք եղել են նշված գյուղում գործող խոզաբուծարանում և այնտեղ պահեստավորված 50 կիլոգրամանոց երգիպտացորենի պարկերը թափվել են երեխաների վրա, ինչն էլ է դարձել է մահվան պատճառ:

Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչները:

Փաստի առթիվ Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացած երեխաներից մեկը խոզաբուծարանում աշխատողի երեխան էր, իսկ մյուսն էլ՝ սեփականատիրոջ ազգականն էր:

shamshyan.com



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing