Լրահոս

Սարսափելի կադրեր Նիսի ահաբեկչությունից

 

Безымянный-16-600x233

 

armlur.am —  Սոցցանցերի օգտատերերը պատմել են Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած դաժան ահաբեկչական հարձակման մասին: Ահաբեկչությունը տեղի է ունեցել հուլիսի 14-­ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը: Բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ և սկսել կրակ բացել լողափում հավաքվածների ուղղությամբ:

Սոցցանցերի օգտատերերը դաժան տեսարաններով տեսանյութեր են հրապարակում:

Ականատեսներից մեկը պատմել է, թե ինչպես է բեռնատարը շարժվել ամբոխի ուղղությամբ և սկսել կրակ բացել: «Մենք դրանից 10 մ հեռավորության վրա էինք, և այդ տեսարանը կմնա մեր աչքերի առջև մինչև մեր կյանքի վերջ: Երբեք ամբոխի մեջ մի մտեք, և գրողը տանի այդ տոները»,-ասել է ականատեսներից մեկը:

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում 84 մարդ է զոհվել:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...