ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀՈՐԵՂԲՈՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ (ՖՈՏՈ)

875

hraparak.am — Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Դրան հաջորդեցին բազմամարդ երթերն ու հանրահավաքները։

Թեեւ ողջ Հայաստանում այդ օրը տոնախմբություն էր, սակայն նրա հրաժարականի փաստը միանշանակ չընդունեցին ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ հարազատների շրջանում։

Մասնավորապես, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի (Սաշիկ) որդին՝ Նարեկ Սարգսյանը, հորեղբոր հրաժարականից հետո, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ գրված է․ «Չենք ընդունում հրաժարականը»։

Նարեկ Սարգսյանը նաեւ իր էջի գլխավոր լուսանկարը եւ ետնանկարն է փոխել՝ տեղադրելով արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի լուսանկարները։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache