Առանց կատեգորիա Լրահոս

«Սասնա Ծռեր»-ի պահանջը կատարված է` ՀՀ-ն արդեն նախագահ չունի». Պարույր Հայրիկյան

 

hayrikyan-paruyr

 

aravot.am – «ԱԻՄ-ը երբեք բռնության կողմնակից չի եղել, անգամ ազգային-ազատագրական փուլում, բայց ՄԱԿ փաստաթուղթը նախազգուշացնում է` եթե մարդու իրավունքները ոտնահարվում են, դա մարդկանց դրդում է դիմելու ընդվզմանը: Հիմնական խնդիրն է` այնպես անել, որ արյունահեղությունը սահմանափակվի նրանով, ինչ եղել է: Պարտավոր ենք ցավակցել գնդապետի ընտանիքի հարազատներին»,-Էրեբունիում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում զինված հարձակում եւ պատանդառություն իրականացրած «Սասնա Ծռեր» խմբի գործողություններին այսպիսի բնորոշում է տալիս ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Այսօր` հուլիսի 20-ին, «Բլից Ինֆո» մամուլի ակումբում նա հայտարարեց, որ ԱԻՄ-ը եւս պահանջում է ՀՀ նախագահի հրաժարականը, սակայն պահանջը կապ չունի «Սասնա Ծռեր»-ի նույն պահանջի հետ. «Մեր պահանջը չի առնչվում նրանց գործողության հետ: Պահանջն է` նախագահի հրաժարական, նոր կառավարության ձեւավորում, ՌԴ-ին հանել Մինսկի խմբից: Այս ամենը մեզ մոտ եղել է ի սկզբանե, նախորդ հանրահավաքի ժամանակ էլ անդրադարձել ենք դրան»: Հայրիկյանի խոսքով` «Սասնա Ծռերի» պահանջներից մեկն արդեն կատարվել է. «Նրանք պահանջում են նախագահի հրաժարականը: Մենք արդեն նախագահ չունենք, որովհետեւ ուրիշ երկրներում նախագահը եթե ոչ առաջին ժամերին, ապա առաջին օրը պետք է հայտարարությամբ հանդես գար: Այնպես որ, պահանջը կատարված է` ՀՀ-ն արդեն նախագահ չունի»: Թե ինչու են նախագահը, ԱԺ-ն, Կառավարությունը եւ ոստիկանապետը լռում, ըստ Հայրիկյանի` «կան պատվիրատուներ, որոնց համար ցանկալի չէ, որ առողջ խոսք հնչի»: Պարույր Հայրիկյանի համոզմամբ` դրական խոսք պետք է ասել եւ գնահատել իշխանությունների` խաղաղ ելք գտնելու ձգտումը. «Կարծում եմ` այս վիճակը երկար չի տեւելու: Եթե Սեֆիլյանին հնարավորություն են տալիս շփվել հետները, խոսք ասել, ուրեմն երկրորդ պահանջն էլ է մասամբ կատարված»: Հայրիկյանը նաեւ հիշեցրեց, որ երեկ բերման են ենթարկել ակտիվիստ Կարո Եղնուկյանին, մինչդեռ Հայրիկյանի պնդմամբ` նա «Սասնա Ծռերի» գործողությունների հետ կապ չունի: Բանախոսը նշեց` կողմնակից չէ մտավորականների` միջնորդ խումբ ստեղծելու կոչերին, քանի որ զինված խմբի եւ իշխանությունների միջեւ բանակցություն կա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing