Լրահոս

«Սասնա ծռեր» ջոկատի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանի երիկամը, հաստաղու կեսը հեռացվել է

 

default

news.am – Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետեւանքով վիրավորվա, «Սասնա ծռեր» ջոկատի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանի ձախ երիկամը հեռացրել են:

Էրեբունի բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հեռացրել են Թաթուլ Թամրազյանի ձախ երիկամը, հաստ աղիքի ձախ կեսը եւ կատարվել է պլեւրալ խոռոչի դրենավորում:

Նրա խոսքով, հիվանդի վիճակը սկզբում եղել է ծայրահեղ ծանր, նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել, այս պահին վիճակը կայունացել է, կյանքին սպառնացող վտանգը նահանջում է: Արհեստական շնչառության ապարատից անջատվել է, սակայն վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Բացի այդ, նույն հիվանդանոցում են գտնվում նաեւ ոստիկանության լրատվական բաժնի օպերատոր, 33-ամյա Ռոբերտ Հայրապետյանը, որն ստացել է աջ նախաբազկի հրազենային վիրավորում: Նա եւս վիրահատվել է, իրեն արդեն լավ է զգում:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing