Լրահոս

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած քաղաքացին. ո՞վ է նա

 

politik.am—   Հուլիսի 26-ին զ խմբի անդամները հայտարարեցին, որ առավոտյան մի քաղաքացի ճեղքել է ոստիկանության շղթան եւ սնունդ հասցրել խմբին:  Շատերի համար զարմանալի և անհավատալի էր, թե ինչպես կարող է, որևէ մեկը ճեղքել ոստիկանական շղթան և բարեհաջող հասնել ՊՊԾ գունդ: Որևէ մեկը տեղյակ չէր, թե ով է եղել սնունդ հասցնող քաղաքացին:

Հետագայում պարզվեց, որ քաղաքացին  Սարի թաղի բնակիչ է։Մամուլում շրջանառվեցին լուրեր, որ նա Սարի թաղում վարձով է բնակվում: Նրա անունը Արթուր է, 50 տարեկան։ Այս պահին նա գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում։  Ուշագրավ է, որ  այս քաղաքացու վերաբերյալ ոստիկանությունից ոչինչ չեն հայտնում։ Անգամ չեն մեկնաբանում, թե ինչպես է նրան հաջողվել ճեղքել շուրջօրյա հսկողություն իրականցնող ոստիկանական պատը եւ սնունդ հացրել սասնա ծռերին։

Այս ամենից օրեր անց հնարության լայն զանգվածներ սկսեցին կասկածներ հայտնել գնդի տարածք հասած քաղաքացու ինքնաության վերաբերյալ: Շատերը կարծում էին,  թե նա իրականում ոստիկանության կամ ԱԱԾ աշխատակից է եղել, քանի որ իր հայտնվելուց հետո միայն ԱԱԾ-ն սկսեց ձայնագրություններ հրապարակել գնդի ներսից: Երակ անգամ տարածվեցին լուրեր, որ նա չկա ձերբակալվածների շարքերում: Սակայն ինչպես ավելի ուշ պարզվեց քաղաքացին չէր լքել խմբի տղաներին և նա նունպես ձերբակալվածների շարքերում է:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing