Լրահոս

«Սասնա ծռերի» վիրավորները՝ անմարդկային պայմաններում

 

Էրեբունի ԲԿ-ից դատապարտյալների հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռերի» երեք անդամները՝ Հովհաննես Հարությունյանը, Աշոտ Պետրոսյանը և Արամ Մանուկյանը պահվում են անմարդկային պայմաններում։ Փաստաբաններն ահազանգում են՝ չկան մասնագիտացված բժիշկներ, բացի վիրակապ փոխելուց այլ տեսակի օգնություն չի ցուցաբերվում, տղաների հիվանդասենյակներում խավարասերներ են շրջում, նրանց մարմնի վրա խավարասերների դեմ կավիճներ են քսված։ Փաստաբանները դիմումներով դիմել են տարբեր գերատեսչությունների վիրավորներին պատշաճ պայմաններով հիվանդանոց տեղափոխելու համար։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...