Լրահոս

«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանը և Հարություն Հովհաննիսյանը պնդում են՝ իրենց քայլերը ոստիկանների դեմ չի եղել. փաստաբան

 

 

ppp.thumb

tert.am – «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հարություն Հովհաննիսյանը, ովքեր «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց՝  պնդում են, որ իրենց գործողություններն ուղղված չեն եղել ոստիկանների կամ որևէ անձի դեմ. Tert.am-ի հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նա նշեց, որ խոսել է Աշոտ Պետրոսյանի հետ, ով իր դեմ առաջադրած մեղադրանքը չի ընդունում՝ ելնելով հայրենիքի նկատմամբ իր համոզմունքներից:

«Ասաց, որ մեղադրանքը չեմ ընդունում, որովհետև ես իմ հայրենիքի համար եմ պայքարում, և ամեն ինչ արել եմ իմ հայրենիք պաշտպանության համար: Նա ասում է, որ մեր գործություններն ուղղված է եղել հայրենիքի բարօրության համար, իսկ ինքն ընդամենն ափսոսանք է հայտնում, որ զոհ կա և վիրավորներ, միայն դրա համար է ափսոսում, սակայն պայքարը, որ նախաձեռնել է, շարունակում են կրել այդ գաղափարները»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ մյուս պաշտպանյալ Հարություն Հովհաննիսյանի հետ դեռևս պատշաճ հանդիպում չի եղել, և նրա հետ խոսելուց և համաձայնություն ստանալուց հետո որոշակի հարցերի շուրջ տեղեկություն կտրամադրի:

Արայիկ Պապիկյանը ներկայացրեց իր պաշտպանյալ Աշոտ Պետրոսյանի բացատրությունը, ըստ որի՝ նրանք ոստիկանության «Վիլիս» մեքենայով առաջ են եկել,  և շրջադարձ կատարելու ժամանակ այդ պահին ոստիկանները նկատել են ու կրակահերթ են արձակել, և իրենք վիրավորել են: «Իրենք ասում են, որ չեն եկել դեպի ոստիկանները, որ ինչ-որ գործողություն կատարեն, ընդամենը փորձել են շրջադարձ կատարեն, երբ իրենց վրա սկսել են կատարել»,-ասաց նա:

Իսկ թե ուր էին գնում, համաձայնեցրել էին խմբի հետ տարածքից դուրս գալու փորձի համար, Արայիկ Պապիկյանն ասաց, որ, պաշտպանյալների շահերից ելնելով, չի կարող հրապարակել այլ մանրամասներ: «Կարող եմ ասել միայն, որ պաշտոնական տեղեկատվության ներկայացվածն այլ ենթատեքստով էր»,-ասաց նա:

Աշոտ Պետրոսյանի առողջականը բավարար վիճակում է, և նա էլ ասել էր, որ իր նկատմամբ պատշաճ  բուժօգնություն ցուցաբերվում է, ոչ մի դժգոհություն չկա: Քանի որ կարճ է խոսել Հարություն Հովհաննիսյանի հետ և տեսել է համապատասխան բժշկական սարքավորումները միացված, փաստաբանը չի կարող ասել, թե ինչ կարծիք ունի առողջականի մասին:

Նշենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

Նշենք, որ ըստ ոստիկանության, հուլիսի 25-ի երեկոյան՝ ժամը 20.00-ից մինչև կեսգիշերն ընկած ժամանակահատվածում, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել ևս երկու ավտոմեքենա։

Ոստիկանությունը նաև տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են վիրավորվել զինված խմբի 2 անդամները:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing