Լրահոս

«Սասնա ծռերին» ազատ կարձակե՞ն

 

kugugugugkg

lragir.am — «Սասնա ծռեր» խմբավորման փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարել է, որ օրենքով իր պաշտպանյալներին պետք է ազատ արձակեն:Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամներին ձերբակալել են զենքը կամավոր վայր դնելուց եւ իշխանություններին հանձնվելուց հետո: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել անօրինական կերպով զենք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ շենքեր եւ շինությունների գրավելու հոդվածներով:Քանի դեռ «Սասնա ծռերը» շրջապատված էր ՊՊԾ գնդում, ԱԱԾ-ն երկու անգամ հայտարարություն է արել՝ ծանուցելով, որ կամավոր զենքը հանձնելու, պատանդներին ազատ արձակելու եւ գրաված շենքն ազատելու դեպքում, այլ հանցանքների բացակայության դեպքում մեղադրյալները կարող են ազատվել քրեական հետապնդումից:Հանձնվելուց մի քանի օր առաջ նույն հավաստիացումն էր տվել այդ օրերին դեռեւս գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Շանթին» տված հարցազրույցում նա ասել է, որ տղաները պատասխանատվությունից խուսափելու բոլոր հնարավորություններն ունեն: Ինչ վերաբերում է երկու ոստիկանների սպանությանը, ապա մեղքը դրվելու է մահացու կրակոց արձակողների վրա:Տղաները վայր են դրել զենքը, նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորել են 2 ամսով: Մինչդեռ, անսպասելի հրաժարական է տվել Գեւորգ Կոստանյանը, եւ շատերը դա կապել են այն հանգամանքի հետ, որ փորձում են փոխել «Սասնա ծռերի» դեմ մեղադրանքը: Երեկ փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտնել է, որ Վարուժան Ավետիսյանի եւ Պավել Մանուկյանի՝ անօրինական զենք ձեռք բերելու պահելու, պատանդներ վերցնելու մեղադրանքին ավելացվել է նաեւ անցյալ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը:

Միեւնույն ժամանակ, «Սասնա ծռերին» չեն մեղադրել ահաբեկչական գործողություն կատարելու մեջ, ինչը կզրկեր նրանց քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունից: Այդ սպառնալիքը, սակայն, դեռ կախված է նրանց վրա: Ինչ-որ մեկը կարող է պնդել «ահաբեկչության» հոդվածի վրա՝ նա, ով «տուժել է» «Սասնա ծռերի» գործողություններից:Ո՞վ է տուժել «Սասնա ծռերի» գործողություններից: Ռուսաստա՞նը, քանի որ «Սասնա ծռերը», ինչպես պնդում են որոշ փորձագետներ, խափանել են «Լավրովի պլանը»: Հենց Ռուսաստանն էր պնդում, որ «քրեական տարրերը» դատապարտվեն եւ պատժվեն: «Տուժել» է Հայաստանի ոստիկանությունը, ավելի ճիշտ՝ համազգեստի պատիվը. «Սասնա ծռերը» գրավել է ոստիկանական գունդը՝ ի ցույց դնելով ոչ միայն դրա անպաշտպանությունը, այլ նաեւ «ինտիմ» աքսեսուարները: Ոստիկանությունը պնդելո՞ւ է, որ «Սասնա ծռերի» պատիժը խիստ լինի:Սակայն այն, որ տղաների դեմ առայժմ այնպիսի հոդվածներ են առաջադրում, որոնք թույլ են տալիս խուսափել պատասխանատվությունից, վկայում է, որ նրանց ազատ արձակելու հույս կա դեռ:Երեւի երկու ամիս կպահեն մինչեւ դատը: Սերժ Սարգսյանն էլ կվերադառնա Բրազիլիայից, եւ կսկսվի նոր քաղաքական սեզոնը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing