Լրահոս

«Շատ վիրավորներ կան, այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է». Արցախի ՊՆ-ն հակառակորդի ձայնագրություն է հրապարակել

 

Ինչպես հայտնել ենք` Արցախի ՊՆ-ն հակառակորդի գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն է հրապարակել: Բացի տեսագրություններից Արցախի ՊՆ-ն ներկայացրել է նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ձայնագրությունում կանացի ձայնը ասում է. «Ալո, ես Գյունայի հետ եմ խոսել, նա ասաց, որ շատ վիրավորներ կան: Դիրքերում իրադրությունը վատ է: Նրա տղային չեն թողել գա նշանադրության: Պատերազմ է ընթանում, նրանց հավաքել են եւ տարել Աղդամ: Հրամանատարը չի թույլատրել: Ասել է, որ իրադրությունը շատ վատ է: Այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է: Բայց ես որտեղից իմանամ, թե ինչու են սկսել: Ասել են, որ հիվանդանոցը լցված է վիրավորներով: Ամբողջ հողը թողում է պայթյուններից: Սուտ է խոսում, մենակ չի եղել,շատ են եղել, թաքցնում են»:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing