«Սատկացրեք» միմյանց, ինչ գործ ունեք Մխիթարյանի հետ

0

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ Մանչեսթեր Յունայթեդի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ եթե Մխիթարյանը մասնակցում է նախախաղային մամուլի ասուլիսին, ապա դա չի նշանակում, որ նա կլինի մեկնարկային կազմում: «Ես դա այն բանի համար եմ արել, որ թեթեւացնեմ թե իմ, թե ձեր կյանքը՝ այնուամենայնիվ Հենրիկը գիտե ռուսերեն: Մխիթարյանը լավ է խաղում, լավ մրցաշրջան անցկացրեց, բայց դա այլ պատմություն է, Չեմպիոնների լիգան այլ մակարդակի ֆուտբոլ է», ասել է Մոուրինյոն:Երկրորդ տուրի ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ «բախվել» են մոսկովյան երկու թիմերի՝ ԲԿՄԱ-ի ու Սպարտակի երկրպագուները: Սպարտակի երկրպագուները հույս են հայտնել, որ ՄՅՈՒ-ն կջախջախի ԲԿՄԱ-ին, իսկ Հենրիկն էլ «կսատկացնի ԲԿՄԱ-ի թափթփուկներին»:Թե ինչու են Սպարտակի երկրպագուները «հույս դրել» Մխիթարյանի, եւ ոչ թե Յունայթեդի մեկ ուրիշ ֆուտբոլիստի վրա՝ դժվար է ասել: Այս կապակցությամբ կարելի է հիշել հայտնի միջադեպը՝ երբ հայ մեկ այլ ֆուտբոլիստ՝ Յուրա Մովսիսյանը խաղում էր Սպարտակում եւ պարբերաբար ռասիստական վերաբերմունքի էր արժանանում ռուս երկրպագուների կողմից: Հիմա Սպարտակի ֆաները երեւի ուզում են, որ հենց հայ ֆուտբոլիստը «սատկացնի» ԲԿՄԱ-ին, որպեսզի այդպիսով ավելի նվաստացուցիչ լինի իրենց չսիրած թիմի համար:Այս պայմաններում, ավելի լավ կլինի, որ Մոուրինյոն ընդհանրապես խաղադաշտ չհանի Մխիթարյանին, առավել եւս որ նա գիտե ռուսերեն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache