Լրահոս

Սեւ կատու` Իրանի եւ Ադրբեջանի միջեւ

 

+

Օգոստոսի 5-ին Իրանի նախագահի պաշտոնամուտի արարողությանը Բաքուն ներկայացված կլինի խորհրդարանի խոսնակի եւ նրան ուղեկցող պատվիրակության մակարդակով: Այդ մասին հայտնի է դարձել Ադրբեջանում Իրանի դեսպանատան հաղորդագրությունից: Այսպիսով, Իլհամ Ալիեւը չի ընդունել Իրանի նախագահի հրավերը, իսկ դա նշանակում է, որ երկու երկրների հարաբերություններում ակնհայտ սառնություն է առաջացել:

Տարեսկիզբն այս առումով խոստումնալի էր, Իրանի նախագահը Բաքվում մասնակցել է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հարցերով եռակողմ` Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովին, անոնսավորվել էր, որ հաջորդ բարձր մակարդակի հանդիպումը տեղի կունենա Թեհրանում:

Դժվար է ասել, թե ինչ զարգացուներ են հետեւել դրան, բայց փաստը, որ Իլհամ Ալիեւը չի մասնակցի Իրանի նախագահի պաշտոնամուտի արարողությանը, չափազանց խոսուն է եւ վկայում է, որ երկու երկրներն առաջնորդների մակարդակով քննարկելիք հարցեր չունեն կամ դրանք այնքան բարդ են եւ չնախապատրաստված, որ կողմերը նպատակահարմար են գտնում այդ մասին չբարձրաձայնել, հարաբերությունները պահպանել դիվանագիտական պատշաճության սահմաններում: Իրան-Ադրբեջան հարաբերությունների սառնության մի պատճառի մասին հնարավոր է դատել կողմնակի տեղեկատվության հիման վրա:

Օրերս ադրբեջանական լրահոսքում հակիրճ տեղեկատվություն էր տարածվել, որ «Հյուսիս-հարավ» տրոնսպորտային միջանցքի իրանական հատվածի կառուցման համար Ադրբեջանը կես միլիարդ դոլարի չափով «արտոնյալ վարկ է տրամադրել Իրանին»: Այն դեպքում, երբ Ադրբեջանը ջանք է թափում, որպեսզի արտաքին փոխառություններ ձեռք բերի, կես միլիարդ վարկի տրամադրումն Իրանին միայն մի բան է նշանակում` իրանական կողմը հրաժարվել է սեփական միջոցները ծախսել` կառուցելու Ադրբեջանի քաղաքական շահերն սպասարկող երկաթգիծ, եւ Բաքուն ստիպված է եղել իր վրա լրացուցիչ ֆինանսական բեռ վերցնել:

Հնարավոր է, իրանական կողմի այդ քայլն Ադրբեջանի համար անսպասելի էր, ինչն էլ երկկողմ հարաբերություններում սառնության պատճառ է դարձել, թեեւ առհասարակ Իրան-Ադրբեջան միջպետական կապերը երբեք էլ առնաձնակի ջերմությամբ աչքի չեն ընկել: Կողմերը միմյանց պարզապես չեն վստահում: Իրանին մշտապես անհանգստացնում է Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմատեխնիկական եւ քաղաքական համագործակցությունը, իսկ Ադրբեջանն Իրանին մեղադրում է «իսլամական համերաշխությունը խախտելու եւ Հայաստանի տնտեսա-կոմունիկացիոն շրջափակմանը չմիանալու» մեջ:

Պետք է նկատի ունենալ, որ Իրանի նախագահ Ռոհանին երկրորդ անգամ պաշտոնն ստանձնում է բավական բարդ իրավիճակում: ԱՄՆ-ը խստացրել է Իրանի դեմ պատժամիջոցները, Իսրայելը պահանջում է Իրանին դուրս թողնել սիրիական կարգավորման գործընթացից, Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներ Թեհրանին մեղադրում են «ահաբեկչությանն աջակցելու» մեջ, ամերիկյան հատուկ ծառայությունները փորձում են Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններում ակտուալացնել քրդական գործոնը: Կասկածներ կան, որ այդ նպատակով օգտագործվում է նաեւ Նախիջեւանի տարածքը:

Բացառված չէ, որ Ռուհանիի պաշտոնամուտի արարողության հրավերը մերժելով` Ալիեւի պարզապես խուսափել է այդ եւ որոշ այլ հարցերի շուրջ տհաճ խոսակցությունից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara