«Սեւ ու սպիտա՞կ, թե՞ հարմար ու համեստ». կրթության նախարարը՝ դպրոցական համազգեստի մասին

46

Որեւէ մեկը չի կարող ծնողին եւ երեխային պարտադրել սեւ ու սպիտակ հագուստ, եթե, իհարկե, ծնողական խորհուրդը չի հավաքվի եւ միասին որոշի, որ ցանկալի է՝ սեւ ու սպիտակ հագուստ լինի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Բայց դա չի նշանակում, որ ողջախոհության սահմաններից պետք է դուրս գալ: Երեխաներին պետք է հասարակ ու հարմար հագուստ հագցնել, եթե ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխան սեւ ու սպիտակ հագուստ կրի: Սա շատ պարզ հարց է, որին պետք է պարզ լուծում»,- հավելեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նաեւ հորդորեց այլեւս չշահարկել այս թեման. «Այնպես որ՝ հանգիստ գնացեք դեպի սեպտեմբերի 1»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache