Սեւանա լճում հայտնաբերվել է Լեւոն Ալթունյանի քենակալի դին.

0

Սեւանա լճում այսօր հայտնաբերված դիակի ինքնությունը հայտնի է՝ «Պրոմուտեա» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանն է:

Մեր տեղեկություններով. Հակոբյանը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի կնոջ քրոջ ամուսինն է:Ավելի վաղ հայտնել էինք, որ ջրափրկարարներն այսօր՝ ժամը 14:31-ին, Սեւանա լճի Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արեւելք՝ «Սիսուան» ռեստորանի մոտակայքում հայտնաբերել են Տիգրան Հակոբյանի դին:

Փետրվարի 17-ին՝ ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել էր քաղաքացի։ Դեպքի վայր էր մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:

Պարզվել էր, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, որը որոնվում է փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել էին Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը եւ կրակայրիչը:Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել էին որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաեւ լճի հատակը ափից մինչեւ 40 մ հեռավորության վրա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache