Սեւանի ափին կա շուրջ 4-4-,5 հազար ապօրինի շենք-շինություն, դրանք պետք է քանդեն սեփականատերերը. նախարար

69

Սեւանա լճի ափամերձ տարածքներում կան ոչ միայն շենք-շինություններ, որոնք լճի մակարդակի բարձրացման 1903 նիշից ցածր են, այսինքն՝ ապօրինի են եւ ենթակա են քանդման, նաեւ կան նման շենք-շինություններ, որոնք սեփականության վկայականներ ունեն ազգային պարկի տարածքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրարանական լումների ժամանակ նշեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարց ուղղեց, թե արդյոք ափամերձ ազգային պարկում կա՞ն հողեր, որոնք սեփականության վկայական ունեն, ինչն օրենքով արգելվում է եւ կա՞ն շինություններ, որոնք սահմանված նիշից ցածր են, բայց չեն քանդվում:

Ի պատասխան նախարարը նշեց. «Սահմանված նիշից ցածր բոլոր շինություններն ապօրինի են՝ բացառությամբ ԽՍՀՄ ժամանակներից մնացած հիդրոհանգույցներ կամ պոմպակայաններ: Կան որոշ դեպքեր, որ ստացել են սեփականության վկայականներ, մասնավորապես, էնտեղ թաղամաս կա, որ ստացել են սեփականության վկայականներ, բայց կոնկրետ նոտարը, դատավորը հաշվի չեն առել սահմանափակումները, հետեւաբար բոլոր այդ շինություններն անօրինական կարգավիճակ ունեն:

Քանդման հետ կապված կան նախնական հաշվարկներ, որոնց համաձայն մեկ քմ-ի քանդման համար բավական մեծ գումար է պետք: Այդ աշխատանքների իրականացումը առաջինը այդ շինությունների սեփականատերերի պարտականությունն է: Եթե նրանք չեն իրականացնում քանդման աշխատանքներ, ապա պետությունը պետք է դատական գործընթացի միջոցովիրականացնի դա»:

Հարցին, թե կա՞ որեւէ սեփականատեր, որ ինքնուրույն քանդել է իր շինությունը, Էրիկ Գրիգորյանը նախ նշեց, որ նման շինությունների թիվը շուրջ 4-4,5 հազարի կարգի է, եւ այո, կան որոշակի տարածքներ, որտեղ քանդման աշխատանքներ կատարվել են:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache