Սեդրակ Քոչարյանի մտերիմը ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել

44

ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը շարունակում է տարօրինակ նշանակումներ անել: Հուլիսի 6-ին Արա Գաբրիելյանի շնորհիվ  ՊԵԿ  հետբացթողումային հսկողության վարչության պետ է նշանակվել Արմեն Աշոտի Միրզոյանը:

Այս անձը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի մտերիմն է: Արմեն Միրզոյանի կինը և Սեդրակ Քոչարյանի կինը հարազատ քույրեր են: Հենց Սեդրակ Քոչարյանի միջնորդության շնորհիվ է 2003 թվականին հայտնվել ՊԵԿ-ում: 2014 թվականին նա հեռացվել է ՊԵԿ համակարգից:

Եվ ահա նա նորից վերադառնում է ՊԵԿ համակարգ ի շնորհիվ Արա Գաբրիելյանի: Հետաքրքիր է, այս անգամ էլ է Սեդրակ Քոչարյանը միջնորդել նրա համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache