Без рубрики Լրահոս

Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում. ձայնագրություն կա

 

 

1469436454-4428

yerkir.am — Այսօր լրագրողների հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով արդեն 9-րդ օրը Էրեբունու ՊՊԾ գնդում շարունակվող արտակարգ վիճակի մասին, մասնավորապես զինված խմբի հետ տարվող բանակցությունների մասին, ասաց, որ բանակցությունների գլխավոր նպատակը արյունահեղություն թույլ չտալն է: Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ տարածված հայտարարությունը, թե «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցություններ կվարի «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, իրականությանը չեն համապատասխանում: Եվ եթե կողմերի միջև շարունակվեն բանակցությունները, ապա որպես միջնորդ բանակցելու է Վիտալի Բալասանյանը:

Գառնիկ Իսագուլյանը նաև տեղեկացրեց, որ Վիտալի Բալասանյանի և Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը կայացել է 4-րդ անձի ներկայությամբ, ամբողջ խոսակցությունն արձանագրված է, ուստի, լուրերը, թե Սեֆիլյանը հրաժարվել է նախագահի հրաժարականի պահանջից սուտ են, իրականությանը չեն համապատասխանում:

«Զինված խմբի հետ տարվող բանակցություններում ասվել են բաներ, որոնք մինչ հիմա չեն հրապարակվել: Վիտալի Բալասանյանը երբեք առիթ չի տվել որևէ մեկին, որ իրեն կասկածեն ինչ որ բանում: Անկախ իմ անձնական վերաբերմունքից նախագահի նկատմամբ, այո ես հավատում են նախագի ասածներին, որ այն ինչ խոստացել է, այդպես էլ արվելու է»,- ասաց Իսագուլյանը:

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Միանշանակ»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing