Լրահոս

Սեֆիլյանի խափանման միջոցը հնարավոր է փոխել՝ առանց որևէ իրավական նորմ խախտելու. Արտակ Զեյնալյան

 

artak-zeynalyan

tert.am – Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու հնարավորություն՝ առանց խախտելու իրավական որևէ նորմ:

Նա նշեց, որ ընդամենը կարող է փոխվել նրա խափանման միջոցը՝ առանց դատարանի որոշման:

«Նախաքննության մարմնի որոշմամբ կարող է փոխվել նրա խափանման միջոցը, և նա կարող է ազատ արձակվել կամ ժամանակավորապես կարող է ազատ արձակվել»,-ասաց նա:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ դրանով իրավական ոչ մի ակտ չի խախտվում: «Նա կարող է մնալ մեղադրյալ և լինել ազատության մեջ, կարող է նրա խափանման միջոցը փոխվել այլ խափանման միջոցով կամ չհեռանալու վերաբերյալ ստորագրությամբ»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ եթե պահանջեն, որ մեղադրանքը հանվի, Արտակ Զեյնալյանն ասաց, թե դա կախված է նրանից, թե ինչպիսի հիմնավորում կգրի նախաքննական մարմինը քրեական գործը կասեցնելու կամ կարճելու վերաբերյալ որոշման մեջ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing