LifeStyle Հարաբերություններ

Սեքս, թե՞ մաքուր հարաբերություններ. տղամարդկային կարծիք

 

sex te maqur haraberutyunner txamardkayin karciq

Այսօր ցանկացած կնոջից կարելի է լսել. որ բոլոր տղամարդիկ հիմարներ են, որ նրանք ցանկասեր են և նրանց միայն սեքս է հարկավոր: Ինչպես նաև, որ ներկայիս տղամարդը տևական հարաբերությունների հակված չէ, այդ պատճառով ամուր և տևական հարաբերություններ չեն էլ ստեղծվում: Ըստ կանանց տղամարդու միակ ցանկությունն է հիմարացնել որքան հնարավոր է շատ կանանց, նրանց հետ հարաբերություն ունենալ և անհայտանալ: Բայց արդյո՞ք ձեզ չի թվում, որ սխալ է ամբողջ մեղքը բարդել միայն տղամարդու վրա: Նրանք քնում են բոլորի հետ, բայց սպասեք, միթե նրանք քնում են իրենք իրենց հետ, իհարկե ոչ, նրանք քնում են ձեզ հետ, սիրելի կանայք: Ուրեմն ինչու՞ եք ինքներդ դա հանդուրժում: Ինչու է իգական սեռը թույլ տալիս, որ իրեն օգտագործեն: Եթե կինը առաջարկում է սեքս, ապա առողջ ակտիվ տղամարդը չի հրաժարվի դրանից:
Ամեն ինչ շատ պարզ է: Երբ տղամարդը սկսում է կնոջ հետ շփվել, ապա նա հենց սկզբից իր համար որոշում է, թե ինչ ապագա պետք է ունենան իրենց հարաբերությունները: Ընտրությունը մեծ չէ՝ կամ սեքս, կամ մաքուր հարաբերություններ, հնաավոր է նաև երրորդ տարբերակը, ոչ մեկը, ոչ էլ մյուսը, բայց դա ծայրահեղ դեպքերում է լինում: Ուրեմն այսպես, տղամարդու ընտրությունը կախված է կնոջ պահվածքից: Եթե նա զգում է , որ կինը կարող է իրեն տալ սեքս, առանց որևէ հարաբերությունների, ապա նա առիթը բաց չի թողնի՝ եթե տալիս են, ինչու՞ չվերցնել: Իհարկե հնարավոր է, որ հարաբերություննր զարգանան սեքսից հետո, բայց դա շատ փոքր է և ձգտում է զրոյի:
Տեսնենք օրինակի վրա: Դուք եկել եք աշխատանքի ընդունվելու ինչ-որ մի խոշոր հիմնարկություն և հույս ունեք ղեկավարող պաշտոն ստանալ: Ներկայացուցիչը զրուցել է ձեզ հետ, գնահատել ձեր ռեզյումեն, բայց քանի որ պաշտոնը բարձր է, բարձր վարձատրվող, ուրեմն ձեր մրցակիցները շատ են: Այսինքն մեծ է հնարավորությունը, որ դուք չեք անցնի: Բայց կա ուրիշ հաստիք՝ սովորական աշխատող և այդտեղ ձեզ հենց հիմա կընդունեն: Եվ դուք մտածում եք, կամ ղեկավարող աշխատանք, բայց փոքր հավանականությամբ, կամ սովորական աշխատանք բայց հարյուր տոկոսանցոց երաշխիք, այսինքն կամ հենց հիմա ինչ-որ բան, կամ հետո կարող եք ամեն ինչից զրկվել: Նույնն էլ տղամարդու հետ ծանոթության ժամանակ է, նա ձեզ հնրարավորություն է տալիս դրսևորել ձեզ, նշել հեռանկարները: Իսկ ինքը այդ ժամանակահատվածում անում է հետևություններ՝ տալ շարունակությունություն հարաբերություններին, թե ստանալ միայն սեքս: Եվ կինը ինքն է ընտրում ինչ է իրեն անհրաժեշտ: Ինչ-որ մեկը կարող է համաձայնել սովորական աշխատողի դերով, իսկ ինչ-որ մեկին միանգամից ղեկավարող աշխատանք է հարկավոր , այն էլ հիմնական կազմում: Իհարկե կա նաև կարիեռային աճի հնարավորություն, բայց չկա երաշխիք: Ահա և ստացվում է , որ կանայք մեղադրում են տղամարդկանց անլրջության և միայն սեքս ցանկանալու մեջ, և իրենք էլ միևնույն ժամանակ համառորեն շարունակում այն առաջարկել: Խոսքը այն տղամարդկանց մասին չէ, ովքեր ի ծնե մտածում են ցուցակը երկարացնելու մասին: Հիմա խոսքը այն պարզ տղամարդկանց մասին է , որոնք դաստիարակված են, կրթված և իրոք ցանկանում են հարաբերություններ: Բայց ավաղ. ոչինչ չի ստացվում, քանի որ հենց ընտրությունը կանգնում է հարաբերություններ, թե՞ սեքս, կանայք ընտրում են հիման և այստեղը՝ սեքսը: Տղամարդիկ էլ ի զորու չեն մերժել: Արդյունքը՝ տղամարդը առանց հարաբերությունների, կինը՝ տղամարդու մասին ամենավատ կարծիքով:
Ինքն իրենով կնոջ պահվածքը անհասկանալի է: Ահա նա հանդիպում է իր երազանքի ամուսնուն՝ մեղմ, քնքուշ, ապահովված, կատակասեր, հավատարիմ, և փոխարենը որպեսզի նրան հմայի իր ներքինով, կինը անմիջապես ինքն իրեն է առաջարկում: Իսկ ռոմանտիկ տղամարդուն, որը սեր, ընտանիք , երեխաներ է երազում, դա միանգամից վանում է: Կինը փորձում է իր ամբողջ ուշադրություը կենտրոնացնել միայն արտաքինի վրա: Ճիշտ է տղամարդիկ աչքերով են սիրում, բայց դա միայն սկզբնական ժամանակահատվածում: Հետո նկարը գնում է հետին պլան : Եթե իրոք ցանկանում եք հարաբերություններ, ապա պետք է ինչ-որ ձևով առանձնանալ այդ մոխրագույն սեքս առաջարկող զանգվածից: Տղամարդը կսկսի սիրահետել ոչ թե նրա համար, որ այդպես է պետք, այլ որորհետև ինքն է այդպես կամենում: Թե չէ ներկայիս կանանցից շատերը սկսում են սովորեցնել տղամարդուն, թե նա ինչ պետք է անի: Տղամարդը ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ անել, եթե նա ինքը կամենա ծաղիկ էլ կնվիրի, կսիրահետի էլ: Հավատացեք, տղամարդը շատ բաների է ունակ, միայն թե ինքը ցանականա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am