good-banner
LifeStyle Առողջություն Հարաբերություններ

Սեռական հարաբերությունները ինֆարկտից հետո. 5 ցուցում և հակացուցում

 

sex-infarkt

Ինֆարկտից հետո ֆիզիկական թուլություննն ու ակտիվությունը հիմնական խնդիրներն են, ինչը փոխում է սրտի կաթված տարած մարդու կենսակերպն ու սովորույթները: Այնուամենայնիվ, ինֆարկտը կյանքի ավարտ չէ և որքան արագ վերադառնաք ձեր առօրեա կենսակերպին, այնքան արագ կվերացնեք սրտի կաթվածի բացասական հետևանքները: Ամեն ինչ հնարավոր է, ուղղակի հարկավոր հետևել որոշակի կանոնների: Հաճախ ինֆարկտ տարած մարդիկ կարծում են, որ եթե բժիշկը ցուցում է տվել, հնարավորինս քիչ ֆիզիկակա ակտիվություն դրսևորել, ապա պետք է մոռանալ սեռական կյանքի ու սեքսի մասին՝ չէ որ այն բավականին մեծ ակտիվություն է պահանջում, հետևաբար նաև առողջ սիրտ: Մոռացեք այս մասին ու վերսկսեք սեռական կյանքով ապրել: Ամեն ինչ միանգամից չի ստացվի ու պետք է որոշակի կանոններին հետևել:

1.Եթե դուք ունենում եք սրտի նոպաներ ու անբավարարություն, ապա հարկավոր է որոշակի պրոցեդուրաներ անցնել, որպեսզի արյան հոսքը դեպի սիրտ կարգավորվի: Այդ պրոցեդուրաների ձեզ կհուշեն բժիշկները, դրանք բավականին հեշտ է իրականացնելը և ձեզնից պահանջվում է միայն ցանկություն

2. Եթե ձեզ սրտի ստենտավորում է կատարվել, ապա սեռական կյանքը կարելի է վերսկսել ընդամենը մեկ կամ մի քանի շաբաթից /դա անհատական է/, երբ ստենտավորման համար կատարված վիրահատության վերքերը կապաքինվեն:

3. Եթե ձեզ բաց վիրահատություն են կատարել՝ շունտավորում, ապա ապաքինման պրոցեսը երկար է լինելու, պետք է ձեր սեռական ակտիվությունը զսպեք 6-8 շաբաթ մինչև ամբողջությամբ կապաքինվեն կրծքավանդակի վրա արված կտրվածքների վերքերը:

4. Սրտի կաթվածից հետո հաճախ տղամարդկանց մոտ առաջանում է էրեկտիլ դիսֆունկցիա: Սակայն այս խնդիրն էլ հնարավոր է լուծել, բացի որոշակի սննդակարգին հետևելուց, կարող եք դիմել բժիշկներին՝ խնդիրը դեղորայքով լուծելու համար:

5. Մի ամաչեք ձեր սեռական խնդիրներով ու մտահոգություններով կիսվել բժշկի հետ: Քննարկեք սեքսով զբաղվելու հարցը ձեր բուժող բժշկի հետ և ինչու չէ նաև ձեր կնոջ հետ: Դա ամոթ չէ: Նախ բժշկի հետ խոսելիս, կարող եք հստակ պարզել ձեզ համար, երբ վերսկսել սեռական կյանք, իսկ ձեր զուգընկերուհու դեպքում, դա լավ առիթ է վերսկսելու սեռական կյանքը:

Եթե ի վերջո խիզախել եք և սեռական ակտի ընթացքում զգում եք սրտի շրջանում ծակոցներ կամ ցավեր, ապա անմիջապես դադարեցրեք, զանգահարեք շտապ օգնություն կամ ձեր բուժող բժշկին:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

aroxj.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing