Սեռական օրգանների հերպես

343

Սեռական վարակ է, որի հիմնական պատճառը սովորական հերպեսային վարակահարուցիչ մանրէն է: Տարբերում են երկու տեսակի հերպեսային վիրուսներ՝ 1-ին և 2-րդ տիպի: 1-ին տեսակը շրթնային հերպեսն է, որն առաջանում է բերանի և աչքերի հատվածում: 2-րդ տեսակը սեռական օրգանների հերպեսն է, սակայն այս երկու վիրուսներն իրար նման են և, ներթափանցելով օրգանիզմ, նույն կլինիկական նշաններն են առաջացնում: Հերպեսը կարող է տարածվել ողջ օրգանիզմով:

ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Վարակը փոխանցվում է հետանցքային, բերանային և հեշտոցային չպաշտպանված սեռական հարաբերությունների ժամանակ: Հերպեսը կարող է նաև առաջանալ միանգամայն առողջ օրգանիզմում: Հերպեսային մանրէն մեկընդմիշտ հաստատվում է մարդու օրգանիզմում: Հիմնականում անցնում է մաշկի և լորձաթաղանթի միջոցով: Կարող է ներթափանցել նյարդաբջջի մեջ`ախտահարելով կենտրոնական նյարդային համակարգը:
Սեռական օրգանների հերպեսը հիմնականում հանդիպում է կանանց մոտ: Հերպեսի պատճառով կինը կարող է վիժել կամ վարակը փոխանցել պտղին:

ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ

Վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցելուց մոտ 14 օր հետո հնարավոր են տեղային և ընդհանուր համախտանիշեր: Առաջանում է հերպետիկ ցան, մարդը բողոքում է գլխացավերից, ընդհանուր թուլությունից, դողէրոցքից: 3-րդ շաբաթից ախտանիշերը վերանում են, և օրգանիզմն սկսում է ապաքինվել: Հերպեսի սուր ձևի դեպքում ախտահարվում է դեմքի մաշկը, վարակակրի մոտ սկսվում է ստոմատիտ: Ամենից հաճախ ախտահարվում են սեռական համակարգի ստորին հատվածները, որը դրսևորվում է 0,2-0,5սմ տրամագծով բշտիկների առաջացմամբ: Այս փուլը տևում է 2-3 օր, որից հետո բշտիկները պատռվում են, դրանց տեղում առաջանում են խոցեր, որոնք 3-4 շաբաթվա ընթացքում սպիանում կամ երկար ժամանակ մնում են թարախակալված: Երբեմն հերպեսի վիրուսը հանդես է գալիս ախտածին բակտերիաների և տրիխոմոնադների հետ համատեղ:

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ

Առաջին իսկ ախտանշանների դեպքում վարակված զուգընկերները պետք է անհապաղ հետազոտվեն և հակահերպեսային համակարգված բուժում անցնեն: Բուժման ընթացքում պետք է խուսափել սեռական հարաբերություններից: Ներկայումս հայտնի չեն վիրուսի վրա ազդող գործուն դեղամիջոցներ, և բուժումը կայանում է վարակի սուր փուլում վիրուսի բազմացումը կանխելու և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու մեջ: Վարակի կրկնությունից խուսափելու համար կատարվում են պատվաստումներ: Ինչպես բոլոր սեռավարակների դեպքում, այս պարագայում ևս խստիվ արգելվում է ինքնաբուժմամբ զբաղվել:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache