Լրահոս

«Սերժ Սարգսյան-Ժիրայր Սէֆիլյան հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը ժամը 18:00 չկայանալու դեպքում՝ մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը». Գարեգին Չուգասզյան.

 

chugzaszyan

«Սասնա ծռեր» խմբավորման զինյալների կողմից զենքը վայր դնելուց հետո ստեղծված իրավիճակի մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցերին պատասխանել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուգասզյանը.

– Ինչպե՞ս է եք տեսնում շարժման հետագա ընթացքը։ Չե՞ք կարծում, որ զենքերը վայր դնելու որոշումը հարվածեց փողոցին։

-Ոչ, չեմ կարծում։

-Ինչպե՞ս է հետագայում կառավարվելու շարժումը այն դեպքում, երբ «Հիմնադիր խորհրդարան»-ն, ըստ էության, մեկուսացված է։

-Հիմնադիր խոհրդարանը մեկուսացված չէ: Այո՛, նրա առանցքային անդամներից և համակիրներից շատերը ձերբակալված են, և մեր մոտակա խնդիրներից մեկը նրանց ազատումը պետք է լինի:  Սակայն ՀԽ-ն,  հասուն քաղաքական ուժ լինելով,  ձևավորել է նոր որակի հայկական պետականության իր քաղաքական տեսլականը և դրան հասնելու համար անհրաժեշտ քաղաքական փոփոխությունների ճանապարհային քարտեզը: Եվ որ ամենակարևորն է,  ձևավորել է շատ ավելի լայն «Սասնա ծռեր»-ի զանգվածային շարժում:  Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ցանցային դարաշրջանում ոստիկանապետական կարգերի պայմաններում քաղաքական շարժումները կարող են գործել միայն որպես ցանցեր:

Ցանցի քաղաքական «իմպրովիզ» անելու ընդունակ «պարտիզանական»  հանգույցները անկախ են, չկա ընդանուր հրամանատարություն, սակայն կա այդ հանգույցների  միջև գործող  փոխադարձ ընդունելի պարզ սկզբունքների փոքրաթիվ ցանկ, որը թույլ է տալիս նորոնոր հանգույցների ներգրավվել, իսկ որոշ հանգույցների շարքից դուրս գալու  դեպքում, մյուս հանգույցների ինքնավար գոյատևում: Սա է «Սասնա ծռեր»-ի այսօրվա հաջողության և հեղինակության հիմքը և վաղվա ուժի աղբյուրը և այն բանտում կամ ընդհատակում լինելուց ոչ միայն չի թուլանալու, այլ միայն կուժեղանա, քանի որ բռնակալության ճնշումները միայն ավելացնելու են մեր քաղաքացիների  և սփյուռքի համակրանքը, ուրեմն և,  մասնակցությունը ՀԽ-ի քաղաքական ծրագրերին։

– Այս պահին որ պահանջներն են գերակա։

– •    քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների բացառում
•    քաղբանտարկյալների ազատում
•    Արցախի հարցում որդեգրած պարտվողական քաղաքական դիրքորոշումից հրաժարում
•    քաղաքական երկխոսության և փոփոխությունների անհապաղ սկիզբ
•    ազգային անցումային վստահության կառավարության ձևավորում
•    Սերժ Սարգսյանի հրաժարական
•    արտահերթ ընտրություններ

– Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանի հետ զենքերը վայր դնելուց հետո։ Կլինի՞ արդյոք նման հանդիպում։

-Այդ հարցը ուղղեք Սերժիկ Սարգսյանին: Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing