«Սերժ Սարգսյանը 23 տարի բռնաբարել է ԱԱԾ-ն․ Փաշինյանը պետք է բացի Պանդորայի արկղը»

160

1in.am — Ազգային անվտանգության ծառայության  նախկին պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային ճիշտ քաղաքականություն է իրականացրել՝  Արթուր Վանեցյանին նշանակելով ԱԱԾ  ղեկավար, իսկ Վալերի Օսիպյանին՝ ոստիկանապետ։

«Այս երիտասարդ կադրը (նկատի ունենալով Արթուր Վանեցյանին-խմբագրական) նշանակվել է  վերին աստիճանի  կարևոր և հանգուցային  կառույցում,  ինչպիսին ազգային անվտանգությունն  է, որը 23 տարի շարունակ բռնաբարվել է և այդ բռնաբարությունը սկսել է Սերժ Սարգսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը  Պանդորայի այդ արկղը պետք է բացի․ ես չեմ ցանկանում, որ այդ արկղը բոլորիս համար բացվի, քանի որ ազգային անվտանգությունն ունի իր ներքին գրված և չգրված օրենքները, բայց Նիկոլի համար պետք է բացվի։

Այստեղ խնդիրն այն է, որ իրենց գործով զբաղվելու փոխարեն ԱԱԾ-ն անիմաստ տեղը մի հարյուր հոգի ընդդիմադիրի է  գաղտնալսել  և հատորներով գործ սարքել մարդկանց գլխին՝ ում որ պետք է եղել մեկուսացրել են, դատել են, փակել են կալանավայրում և այլն, տարբեր տիպի այլանդակություններ են արել, բայց այս ամենի մեջ նաև պատկերացրեք,  թե մենք՝ հարկատուներս, ինչի համար ենք հարկ վճարել, այսինքն  որպեսզի Սերժ Սարգսյանը ում համարել է իրեն թշնամի՝ հետապնդվի, իսկ արդյո՞ք ԱԱԾ-ի հիմնական գործառույթը սա է ու պատկերացրեք, թե այդ ամենի վրա ինչ միլիոնավոր դոլարներ են ծախսվել, այսինքն՝ ԱԱԾ-ն որ պետք է ծառայեր հայրենիքի անվտանգությանը՝ ծառայել է Սերժ Սարգսյանին ու իր թիմակիցներին․ եթե ԱԱԾ-ն զբաղվեր իր  գործով  և  չունենար Սերժ Սարգսյանի հովանավորչությունը, ապա մի բան հաստատ է՝ մեր երկրի տոտալ թալան չէր լինի։

ԱԱԾ նոր պետին ցանկանում եմ, որ նա ուշադիր լինի, քանի որ նա լրջագույն խնդիր ունի լուծելու՝ ողջ անվտանգությունը պետք է դնել նոր ռելսերի վրա, այսինքն ԱԱԾ-ն պետք է զբաղվի  իր բուն գործառույթով, որով կոչված է զբաղվելու, այլ ոչ թե շարունակի Սերժ Սարգսյանի գործելաոճով։

Ինչ վերաբերում է նոր  ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ապա այնտեղ էլ կա  այդ Պանդորայի արկղից, որը որոշ չափով բացված է։ Այս քանի օրվա ընթացքում ես տարբեր տեղերից լսում եմ, թե  Օսիպյանին չպետք է նշանակեր ոստիկանության պետ, բայց ես գտնում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը, ով  անընդհատ բախումների  մեջ է եղել Օսիպյանի հետ, բայց հիմա ընտրել է այդ մարդուն որպես ոստիկանապետ, ապա այստեղ էլ ի՞նչ կա խոսելու կամ քննադատելու․ սա արդեն ծիծաղելի է դառնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Գուրգեն Եղիազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache