Լրահոս

Սերժ Սարգսյանը 45 700 դոլար արժեցող ժամացույց էր կապել

 

14379950_1036947256404101_6523082110821900734_o

politik.am  -Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ:

Այս կապակցությամբ նախագահական նստավայր էին հրավիրված մի խումբ գործիչներ, որոնք պետական պարգևների արժանացան: Նախագահականի լրատվական ծառայությունը միջոցառման հետ կապված տարածել էր լուսանկարներ, որոնցից մեկը գրավեց Politik.am-ի ուշադրությունը: Լուսանկարում, որտեղ Սերժ Սարգսյանը ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանի հետ է աչքի է զարնում նախագահի ձեռքի ժամացույցը:

Politik.am-ը պարզեց, որ Սերժ Սարգսյան ձեռքի ժամացույցը Vacheron Constantin բրենդի Patrimony Retrograde Day Date Silver Dial Automatic մոդելի ժամացույց է, որն արժեք 45 700 ԱՄՆ դոլար:

Vacheron Constantin ընկերությունը արտադրում է լյուքս դասի ժամացույցներ, որոնք աշխարհում ամենաթանկ  ձեռքի ժամացույցների դասին են պատկանում: Ընկերությունը հիմնադրվել է 1755 թվականի Շվեցարիայում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing