Լրահոս

Սերժ Սարգսյանը արձակեց առաջին կրակոցը

 

serj2

Երեկ ՀՀԿ կենտրոնական գերասենյակում տեղի ունեցավ կուսակցության գերագույն մարմնի և խորհրդի նիստերը, որոնց մասնակցում էր նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես է եկել նաև ելույթով: Սերժ Սարգսյանը անուններ տալով անդրադարձ է կատարել կուսակցությունից հեռացածներին կամ նրանց ովքեր պատարստվում են հեռանալ կուսակցությունից.«Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,- իր ելույթում նկատել է Սերժ Սարգսյանը:

Փաստացի սա առաջին, նախազգուշական կրակոցն էր Սերժ Սարգսյանի կողմից: Նա զգուշացնում է կուսակցույթունից հեռացածներին, որ առանց ՀՀԿ նրանք ապագա չունեն և կարող են կորցնել իրենց հացը, ջուրը անգամ կյանքը, եթե դեմ դուրս գան «բնության»,  այսինքն ՀՀԿ-ի օրենքներին: Իհարկե Սերժ Սարգսյանը այս ամենը ասել է փոխաբերական իմաստով, որպեսզի որևէ մեկը չկարողանա նրան մեղադրել նախընտրական այս ժամանակաշրջանում ուղիղ սպառնալիքներ անելու մեջ, սակայն հասկացողները միանշանակ հասկանում են, թե ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը իսկապես պետք է քննության առնվի հանրության և քաղաքական գործիչների կողմից: Նման հայտարարությունը մի բան կարող է նշանակել, որ առաջիկայում կարող են լինել հաշվեհարդարներ, որը միանշանակ կազդի ընտրական պրոցեսների վրա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing