Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց.Շարմազանով

0

Yelaket.am  — Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ նա բացառիկ պետական այր է և անփոխարինելի պետական գործիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Սերժ Սարգսյանն ապացուցեց հերթական անգամ, որ ինքը բացառիկ պետական այր է, բացառիկ և անփոխարինելի պետական գործիչ է: Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն, նման հայրենասիրություն: Եվ ես ևս մեկ անգամ հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ իր գլխավորած թիմում աշխատելու: Նա բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց և ուժեղություն»,- ասաց Շարմազանովը: Լրագրողների հարցին, թե ով է Հայաստանի հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն՝ պատգամավորը հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով, որ ապրիլի 24-ին քաղաքական գործընթացների մասին պայմանավորվել են լռել: «Կյանքը շարունակվում է, վաղն ապրիլի 25-ն է, վաղը բոլոր ձեր քաղաքական հարցերին կպատասխանեմ»,- նշեց նա:

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache