Լրահոս

Սերժ Սարգսյանը բանակին հայտնել է նոր իրավիճակի մասին

 

Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել ԶՈՒ հրամկազմի հետ: Հանդիպման այլ մանրամասներ չկան: Սերժ Սարգսյանն իհարկե ներկայում մի իրավիճակում է, երբ զինված ուժերի հրամկազմի հետ ունի քննարկելու եւ գուցե ճշտելու շատ խնդիրներ ու հարցեր, կապված թե ներքին իրավիճակի, թե արտաքին զարգացումների եւ անվտանգության մարտահրավերների հետ: Ներսում Սերժ Սարգսյանը փորձում է լուծել համակարգի տրանսֆորմացիայի եւ դրան զուգահեռ սեփական իշխանությունը երկարաձգելու խնդիրը: Անկասկած է, որ այստեղ բանակը միշտ ունեցել է, ունի եւ ունենալու է ոչ հրապարակային, սակայն առանցքային դերակատարում: Հատկապես որ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարել է դեռեւս 2013 թվականի հունվարին:
Միեւնույն ժամանակ, նոր իրավիճակ է Արցախի խնդրում: ԵԱՀԿ Մինսկի խումբը օրերս հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ, մատնացույց անելով, որ Ադրբեջանն է աաջինը կրակել եւ ստացել է հայկական զինուժի պատասխանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այդ հայտարարությունից բացի գործնականում նույնը կրկնեց նաեւ ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ադրբեջանը կառավարվող հրթիռով փորձել էր խոցել հայկական ՀՕՊ կայանը եւ այն վնասել էր մասնակի: Դրանից հետո հայական կողմը տարածեց իր պատասխան հարվածի տեսագրությունը:
Դրան հաջորդեց Մինսկի խմբի համանախագահ եռյակի հասցեական հայտարարությունը, որով փաստորեն Ադրբեջանի արձակած հրթիռը համանախագահները հետ շջեցին դեպի Բաքու, միաժամանակ նաեւ փաստացի աջակցություն հայտնելով հայկական զինված ուժերի պատասխան գործողությանը:
Դա իհարկե նոր իրավիճակ է, եւ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը զինված ուժերի հրամկազմին հայտնելով նոր իրավիճակի առավել մանրամասները, տվել է Ադրբեջանի նոր սադրանքների դեպքում առավել հուժկու պատասխան հասցնելու հրաման եւ ազատություն:
Բաքվին պարտադրվում է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմ եւ Արցախի որեւէ կարգավիճակի ճանաչում: Բաքուն հայտարարել է, որ դա փաստորեն ստատուս-քվոյի ամրագրում է: Որպես փոխզիջումային տարբերակ Ադրբեջանն աաջարկում է տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւ, այսինքն առաջարկում է հայկական զինուժը հետ քաշել եւ դրա դիմաց պատրաստակամություն է հայտնում համաձայնել հրադադարի մեխանիզմին:
Մինսկի խմբի համանախագահ եռյակի եւ հատկապես նաեւ Ռուսաստանի առանձին հայտարարությունը վկայեց, որ Բաքվի այդ մոտեցումը մերժված է, եւ նրան ներկայացվում է հրադադարի պահպանման մեխանիզմը առանց նախապայմանի ընդունելու պահանջ:
Ադրբեջանը հայտնվել է բարդ վիճակում, քանի որ լուրջ խնդիրներ ունեն նաեւ Բաքվի հիմնական երկու «դոնորները»՝ Թուրքիան եւ Ռուսաստանը: Ընդ որում ունեն թե ներքին, թե արտաքին լուրջ խնդիրներ, եւ եթե որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը նրանց համար գործիք էր, հարմար միջոց Արեւմուտքի հետ հարաբերություններում, ապա այժմ Ադրբեջանն իր խնդիրներով ավելորդ բեռ է դառնում թե Ռուսաստանի, թե Թուրքիայի առաջ: Թուրքիայի համար իհարկե բարդ է հրապարակավ սաստել Ադրբեջանին, իսկ ահա Ռուսաստանը փաստորեն չի կաշկանդում անել դա:
Ադրբեջանը սկսել է խանգարել գործնականում բոլորին: Իրանն էլ շաբաթներ առաջ Բաքվին գրեթե բաց տեքստով հորդորեց ձեռնպահ մնալ ռազմական էսկալացիայի մտադրություններից:
Այդ իրավիճակում Հայաստանի զինված ուժերը փաստացի ինքնաբերաբար վերածում են հրադադարի պահպանման միջազգային լեգիտիմ մեխանիզմի: Իսկ այդ մեխանիզմը ենթադրում է ոչ միայն ինքնին արձանագրային գործառույթ, այլ նաեւ պատասխանատվության մեխանիզմ: Հասկանալի է, որ միջազգային պատժամիջոցերի խնդիրը բարդ է, այդտեղ երկարատեւ շահերը բազմազան եւ Ադրբեջանին դե յուրե մեկուսացնելու հեռանկարը իրական չէ:
Այդպիսով, Հայաստանի զինված ուժերը ստանում են դե ֆակտո միջազգային «արբիտրաժի» կարգավիճակ եւ Ադրբեջանին պատժելու միջազգային համընդհանուր լեգիտիմ իրավունք:
Հավանական է Սերժ Սարգսյանը նաեւ այդ իրավիճակն ու գործառույթը արդյունավետ, միաժամանակ Հայաստանի զինված ուժերի համար հնարավորինս անվտանգ իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունն է քննարկել ԶՈՒ հրամկազմի հետ:
Հետաքրքիր է, որ նախօրեին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը զինվորական պատասխանատուների հետ խորհրդակցությանը քննարկել էր նաեւ մարտական հերթապահության ոտիներում զինված ուժերի կարգապահության բարձրացման խնդիրները:
Նկատելի է, որ քայլ առ քայլ սահմանափակվում է Ադրբեջանի սադրանքների շրջանակը: Փետրվարի 25-ին օրինակ հուժկու հարված հասվեց դիվերսիոն «մեթոդին»: Անկասկած Ադրբեջանը դեռ երկար ժամանակ չի հրաժարվի սադրանքների եւ շանտաժի քաղաքականությունից: Սակայն նկատելի է, որ դրա արտաքին լեգիտիմության հարցում Բաքուն գոնե առայժմ խնդիր ունի անգամ իր հիմնական աջակիցներ Ռուսաստանի եւ Թուրքիայի մոտ: Հայկական զինուժը կարող է օգտագործել պահը եւ նոր քաղաքական իրավիճակում ձեւավորել նաեւ նոր ռազմական իրավիճակ, որը կօգնի ապահովել ավելի երկարաժամկետ եւ հուսալի կայունություն:
Տեւական ժամանակ է, որ հայկական կողմն առաջնագծում կորուստ է ունենում առավելապես հակառաորդի դիպուկահարների կրակոցից: Իսկ այդ տարբերակը հուշում է, որ պատճառը կարող է առավելապես լինել անվտանգության կանոնների խախտումը: Պատահական չէ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդակցության շեշտադրումը: Ըստ ամենայնի, այդ ասպեկտի ուղղությամբ արդյունավետ քայլերը կարող են զգալիորեն բարձրացնել ընդհանուր անվտանգությունը առաջնագծում՝ հաշվի առնելով այն սահմանափակումների եւ դե ֆակտո իզգոյացման իրավիճակը, որում այժմ հայտնվել է Ադրբեջանը:
Նոր իրավիճակում հնչում են նաեւ ռուսաստանցի ռազմական փորձագետների կարծիներ, որ հայկական զինված ուժերը պետք է անցնեն ապրիլ

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing