Լրահոս

Սերժ Սարգսյանը չի կատարի զինված խմբի պահանջները և հրաժարական չի տա. ՀՀԿ

 

ՀՀԿ-600x338

armlur.am – Այսօր Երեւանում մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին: Նրանց պահանջը «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար  ժիրայր Սէֆիլյանի  ազատ արձակվումն է եւ  Սերժ Սարգսյանի հրաժարականը: ArmLur.am-ը զրուցեց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական ՀՀԿ խմբակցության  անդամների հետ` պարզելու արդյո՞ք իշխանությունը մտադիր է կատարել զինված խմբի պահանջները.  ազատ կարձակվի՞ Ժիրայր Սեֆիլյանը, հրաժարական կտա արդյո՞ք Սերժ Սարգսյանը` իշխանությունը հանձնելով ժողովրդին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյան

-Բնականբար չի լինի, ինչի՞ մասին է խոսքը: Ես սա գնահատում եմ, որպես արկածախնդրություն, որը ոչ մի տեղ չտանող գործողություն է: Չգիտեմ այդ մարդիկ ինչ են մտածում այդպիսի քայլերի դիմելով, ամեն դեպքում  չափազանց բացասական իրադարձություն է:  Հիմա ամենաճիշտ մոտեցումը կլինի համապատասխան մարմիններին թույլ տալ իրենց աշխատանքը կատարել, բանակցել այդ արկածախնդիրերի հետ, որպեսզի մարդկային զոհեր չլինեն եւ խաղաղ ճանապարհով այս հարցը լուծվի: Բայց, որ այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն այստեղ երկու կարծիք չկա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյան

-Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Սերժ Սարգսյանին ժողովուրդն է ձայն տվել եւ իշխանությունը ժողովրդի կողմից ձեւավորված իշանություն է: Եթե 2017-ին այդ ժողովուրդը այլ քաղաքական ուժի կընտրի իրեն որպես իշխանություն, թող այդ ժամանակ ընտրի: Հիմա զինված մի քանի հոգի պետք է ի՞նչ որ բան անեն, պարտադիր պետք է բռնություն գործադրեն, անմեղ մարդիկ տուժեն այդ բռնության արդյունքում ասեն իշխանություն տվեք: Իշխանությունը հո՞ խաղալիք չէՙ մեկը մյուսին` ով երբ ուզի հանձնի, վերցնի: Դատապարտելի իրադարձություն է: Ես չեմ կարծում, որ բռնության տարբերակը ամենաճիշտ տարբերակն է, ինչ որ հարցեր լուծելու համար: Առաջին հերթին, ովքեր ձեռնարկել են այդ բռնությունը, խոհեմ գտնվեն, որպեսզի մարդիկ չտուժվեն, փորձեն բանակցությունների արդյունքում այդ խնդիրը լուծել: Այդ ժամանակները անցել են, որ բռնությունով հարցեր լուծվի:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյան

-Իրադարձությունների հետ կապված մեկնաբանություն կա: Ես ուրիշ բան չունեմ ասելու:

Հ.Գ. Իշող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ առայժմ հնարավոր չեղավ կապ հաստատել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing