Լրահոս

Սերժ Սարգսյանը չլուծեց ամենակարեւոր խնդիրը

 

Երեկ Սերժ Սարգսյանն ամփոփեց ՀՀԿ-ի ընտրարշավը, հուզիչ ճառ ասաց իր կուսակիցների առաջ, դատելով լուսանկարներից՝ միջոցառումն անցավ ուրախ-զվարթ:

Ըստ էության, ՀՀԿ-ն տոնում էր իր առաջիկա հաղթանակը: Դրա համար բոլոր նախադրյալները ստեղծվել են՝ փոխվել է Սահմանադրությունը եւ ընդունվել այնպիսի ընտրակարգ, որը հնարավորություն է տալիս ապահովել այսպես ասած վերարտադրությունը: Ընդ որում, ստեղծվել է այնպիսի կատարյալ սխեմա, որն իր բնույթով ու տրամաբանությամբ աննախադեպ է:

ՀՀԿ-ին ու հատկապես Սերժ Սարգսյանին կարելի էր նույնիսկ շնորհավորել գրոսմայստերական այդ աշխատանքի, քաղաքական բարձրագույն պիլոտաժի համար, եթե այդ ամենը չառնչվեր Հայաստանի ներկային ու ապագային:Սարգսյանին հաջողվեց ձեւավորել մի համակարգ, որը ոչ միայն ապահովելու է իշխանության շարունակությունը, այլեւ այդ գործընթացի որոշակի «լեգիտիմությունը»: Ընդ որում, դա արվելու է ոչ այնքան սեփական, որքան մյուս կուսակցությունների եւ, ինչպես Պուտինը կասեր՝ «սոցիալապես անպատասխանատու» շերտերի ձայների հաշվին:Ինչեր չես անի իշխանությունը պահելու համար:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե իշխանությունն իր այս հմտությունները կիրառեր հանրային-պետական խնդիրները լուծելու համար: Կարո՞ղ էր նման բան լինել:Իրականությունն այն է, որ իշխանության խնդիրների ու հանրային-պետական խնդիրների միջեւ վաղուց առաջացել է խոր վիհ: Այն հնարավոր է «լցնել» միայն այն պարագայում, երբ այդ խնդիրները համընկնում են: Սակայն ներկայիս ընտրարշավից էլ չի երեւում, որ դա տեղի է ունենալու, ընդ որում՝ խոսքը միայն ՀՀԿ-ի մասին չէ:

Այն սխեման ու տրամաբանությունը, որը դրվել է նոր իշխանության ձեւավորման հիմքում, որքան էլ «լեգիտիմացվի» կուսակցությունների ու հանրային լայն շերտերի մասնակցությամբ ու քվեարկության արդյունքների միջոցով, չի լուծելու այդ հիմնարար խնդիրը: Իսկ առանց դրա հնարավոր չեն համակարգային փոփոխություններ ներքին ու արտաքին քաղաքականության, կառավարման ոլորտներում:Այս տեսակետից, Սերժ Սարգսյանը չի լուծել ամենակարեւոր խնդիրը: Իսկ կա՞ր նման խնդիր:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing