Սերժ Սարգսյանը դարձել է չարորակ սարդոստայնի չար սարդը․ Մինչև ապրիլի 9-ը գեներացնելու ենք ժողովրդին

0

Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և գա իր իրավունքների հետևից, ոչ թե արտագաղթի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:

«Սերժ Սարգսյանի օրոք 380 հազար մարդ երկիրն է լքել, մեր կապիտալը դուրս է հոսել, արտաքին պարտքը օր օրի ավելանում է: Էլ ինչ պետք է լինի, որ ժողովուրդը դուրս գա և պաշտպանի իր իրավունքները»,-ասաց Մուարդյանը:

Հարցին, եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, այլ նշանակվի իր դրածոն, ո՞րն է լինելու ընդդիմության քայլերը, «Ժառանգության» անդամը նկատեց․ «Սերժ Սարգսյանը դարձել է չարորակ սարդոստայնի չար սարդը: նա պետք է գնա ու պատասխան տա իր չարագործությունների համար»:



Загрузка...