Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա. «Ժողովուրդ»

203

armlur.am — «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա: Մեկ ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմը դեռ չի հասցրել կատարել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու եւ սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը: Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո կառավարության առաջին նիստում այդ գործը հանձնարարել էր իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղաջանյանը հայտնեց, թե այդ հարցում մի փոքր ձգձգումներ կան, եւ գործընթացը մեկ ամսից ավել կտեւի:
«Ընթացքում են աշխատանքները, մի փոքր խնդիրներ կան իրականում, եւ այդ աշխատանքները ընթանում են: Հենց տարածքի ուղղությամբ են աշխատանքներ տարվում, մի քանի տարբերակներ կան: Իրականում տարբեր տեղերում կան տարբերակներ, նաեւ Մոնումենտում կան տարբեր տարբերակներ ոչ միայն մեկը, բայց աշխատանքներն ընթանում են»: Ամեն դեպքում Աղաջանյանը ընդգծեց, որ մեկ բան հստակ է՝ հատկացված առանձնատունը Պռոշյանում չի լինի, եւ Սարգսյանն ու Փաշինյանը կդադարեն հարեւաններ լինել. «Պռոշյանը քննարկման տարբերակների մեջ չի մտնում»: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache