Առանց կատեգորիա Լրահոս

Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ կապված նոր պլաններ ունի.

 

serzh-sargsyan-gagik-carukyan-600x394

armlur.am – «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն բավական երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն: Նախօրեին Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի կողմից օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո Գագիկ Ծառուկյանին վերադարձնելու մասին լուրերն էլ ավելի ակտիվացան: «Ժողովուրդ»-ը Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից փորձեց պարզել, թե ԲՀԿ նախկին առաջնորդի վերադարձը քաղաքականություն որքանով է հավանական: «Առիթ ունեցել եմ նմանատիպ լուրերին ի պատասխան ասելու, որ Գագիկ Ծառուկյանը զբաղված է օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության կազմակերպման ու համակարգման աշխատանքներով եւ ուրիշ հարցերի մասին անգամ չի էլ մտածում: Այս պահին եւս մեկ անգամ վերահաստատում եմ արդեն իսկ ասվածը: Իսկ ենթադրյալ իրադարձություններ կամ կանխատեսվող գործողություններ սկզբունքորեն չեմ մեկնաբանում»»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing