Լրահոս

Սերժ Սարգսյանը հաղթում է

 

Քաղաքական թեժ աշունը սկսված է: Ամիսներ առաջ թվում էր, թե գործող նախագահ Սերժ Սարգսյանի դեմ պետք է քաղաքական ուժերի մոբիլիզացիա տեղի ունենա,սակայն այս օրերին ընթացող պրոցեսները ցույց են տալիս, որ ոչ միայն քաղաքական ուժերի մոբիլիզացիա տեղի չի ունեցել, այլ ավելին քաղաքական ուժերը դադարել են խոսել Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման անթույլատրելիության մասին:

Այս պահին  Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ խոսում է միայն ԵԼՔ դաշինքը, սակայն դժվար է այդ դաշինքը համարել քաղաքական դաշտի մոբիլիզացիա: Հատկապես այն ֆոնին, երբ խոսակցություներ են գնում դաշինքի հնարավոր պառակտման մասին:

Պետք է փաստել, որ այս պահի դրությամբ նախագահ Սերժ Սարգսյանը տիրապետում է իրավիճակին, ավելին հենց ինքն է իրավիճակ թելադրում: Սերժ Սարգսյանը կարողացել է անել այնպես, որ բոլորը պայքարեն բոլորի դեմ, բայց չլինի մոբիլիզացիա իր սեփական ծրագրերի դեմ:

Շախմատային լեզվով ասված` այս պարտիայում Սերժ Սարգսյանը հաղթում: Սակայն այս հաղթանակը  ժողովրդավարության պարտությունն է, իսկ Հայաստանը չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing