Լրահոս

Սերժ Սարգսյանը հավերժ կղեկավարի երկիրը

 

ՀՀԿ-ում պատրաստվում են անցում կատարել պետական նոր համակարգի: Իհարկե այստեղ խոսքը չի գնում ժողովրդավարական համակարգի մասին: Գործող իշխանությունները, եթե փոփոխություն են կատարում, ապա միայն դեպի վատը: ՀՀԿ-ի համար կարևոր օրինակ է ծառայում  Կորեական պետական գաղափարախոսության՝  չուչխեի հիմնադիր,  Հյուսիսային Կորեայի հավերժ առաջնորդ Կիմ Իր Սենը: Համենայն դեպս նման եզրահանգման ենք գալիս ՀՀԿ-ական պատգամավոր, «Հայդուկ» հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրի Սահակյանի խոսքից:

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է, որ ինքը ցանկանում է Սերժ Սարգսյանին ցմահ տեսնել երկրի տիրակալի պաշտոնում.«Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետեւ շատ վստահելի մարդ է»,-ասել է պատգամավորը։

Գուցե ՀՀԿ-ականները ավելի առաջ գնան և առաջարկեն Սերժ Սարգսյանին ՀՀ Սահմանդրական փոփոխությամբ դարձնել երկրի հավերժ նախագահ: Եվ նա էլ ինչպես Կիմ Իր Սենը չի մահանա և կշարունակի իր ժառանգների միջոցով ղեկավարել երկիրը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing