Լրահոս

Սերժ Սարգսյանը հրահանգ է իջեցրել. Հրապարակ

 

b2c4c6dee150f6cc1

henaran.am-ը գրում է.  «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգ է իջեցրել Բադասյան-Մանվել Գրիգորյան «դիսկուրսի» մասնակիցներին՝ վերջ տալ լեզվակռվին: Ընդ որում պնդումը, թե Բադասյանը խաղում է ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի «պասով», այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։

Ճիշտ է` Բադասյանն ու Աղաբեկյանը քավոր-սանիկ են, սակայն Հադրութի երբեմնի քաղաքապետ Վահան Բադասյանը խոր անհամաձայնություններ է ունեցել իր կուսակցի՝ ՀՅԴ-ական փոխվարչապետի հետ, ինչի արդյունքում դիմում է գրել, դուրս եկել ՀՅԴ-ից եւ հիմա առավելապես հարում է «Նոր Հայաստանին»` Ժիրայր Սեֆիլյանենց:

«Չնայած Մանվել-Աղաբեկյան երբեմնի ջան-ջիգյարով երկրապահների միջեւ նույնպես խնդիրներ եղան էս օրերին, բանն էն է, որ Ջաբրաիլում երկրապահները նոր խրամատներ էին փորում, հներն էին կարգավորում, անտառից ծառեր էին կտրում` բլինդաժների համար, ընդ որում` էդ ողջ ընթացքում Ղարաբաղին օգնություն էր հանդես բերում, անհրաժեշտ «Դրուժբա»-ներն ուղարկում ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը։

Եվ Աղաբեկյանենք անտառի հետ վարվելու ու էլի էդ կարգի խնդիրների հետ կապված` դժգոհ են եղել Մանվելենցից։ Սենց մանր-մունր բաներից էլ առաջացան մեծ խոսակցություններ, որոնց պետք էր վերջ տալ»,- տեղեկացրեց ղարաբաղյան աղբյուրը»:

— See more at: http://henaran.am/203037.html#sthash.E2v1RKXf.dpuf

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing