Լրահոս

Սերժ Սարգսյանը կարող է 2018-ին էլ ընտրվել նախագահ. նոր պլան

 

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ իշխանությունները պատրաստվում են 2018 թվականի քաղաքական զարգացումներին: Այս պահին  նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման մի քանի պլան է քննարկվում:

ՀՀԿ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականին կրկին կընտրվի նախագահ, այս անգամ 7 տարի ժամկետով: Մեր աղբյուրի փոխանցմամբ քննարկվում է տարբերակ 2018 թվականին  սահմանդրական որոշակի փոփոխություններ անել և ուժային կառույցները նորից ենթարկեցնել նախագահին: Այս անգամ Սահմանադրության փոփոխությունը չի կատարվի հանրաքվեի միջոցով: Նոր Սահմանադրությամբ ԱԺ-ն ևս կարող է սահմանդրական դրույթներ փոխել:

Հենց այս հնարավորությունից էլ օգտվելով, իշխանությունները երկրի ուժային կառույցները կդնեն նախագահի վերահսկողության ներքո և խնդիրը կլուծվի: Գաղտնիք չէ, որ Հայաստանի նման երկրնում՝ իշխանությունը նրա ձեռքում է, ում ենթակայության տակ են ուժային կառույցները և կստացվի այնպես, որ ոչ նախագահական Հայաստանում՝ կրկին կարևոր դերակատարում կունենա նախագահը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing