Լրահոս

Սերժ Սարգսյանը կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշինյանին

 

Երեկ  աշխատանքային այցով Արցախ մեկնած  Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաեւ Հայաստանում առկա ներքին քաղաքական խնդիրներին և առաջիկա ընտրություններին:

Խոսելով մի շարք քաղաքական ուժերի մասին, նա ակնարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայացրած <ԵԼՔ> դաշինքի վերաբերյալ. «Իսկ այսօր ավելի կարևոր հարց ունենք։ Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ:

Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»,-ասել է Սերժ Սարգսյանը։

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara