Լրահոս

Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է. նա հանդիպել է իրավիճակի գլխավոր «մեղավորի»՝ Ծառուկյանի հետ

 

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից։

Ի սկզբանե, Սահմանադրական փոփոխությունները նպատակ են ունեցել քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարների համար տեղ ապահովել խորհրդարանում,սակայն ծրագիրը խափանել է Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն, որը օրըստօրե «խժռում» է ընդդիմության ձայները՝ ավելի ու ավելի մեծացնելով հավանականությունը,

որ ԱԺ չանցած ուժերը ընտրություններից հետո կսկսեն հանրահավաքներ,հանրային այլ գործողություններ։ Նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպել է ստեղծված իրավիճակի գլխավոր «մեղավորի»՝ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու առաջացած իրավիճակից դուրս գալու ելքերը։



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara