Լրահոս

Սերժ Սարգսյանը մարել է Սամվել Բաբայանի պարտքերը. «Ժողովուրդ»

 

FotorCreated-1-5

1in.am-ը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին լուրը նախօրեին լրատվական դաշտի մի մասում սկսեց մեծ հանդիսավորությամբ շրջանառվել: Սակայն ամենակարևոր հարցը, որը, թերևս, բոլորին հետաքրքրում է, այն է՝ եթե Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, արդյոք նշանակում է, որ տարիներ առաջ այստեղ կուտակած նրա պարտքերը մարվել են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բաբայանի պարտքերը, որոնց մի մասը նաև բանկերին է եղել, իսկապես մարվել են: Մասնավորապես, ըստ լուրերի՝ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին, ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանին ունեցած պարտքերը Սերժ Սարգսյանն է իր միջոցներով մարել տվել:

Հիշեցնենք, որ նրանք իրենց բնակարանները գրավադրել էին, գումարը տվել էին Բաբայանին, բայց վերջինս չէր կարողացել այն վերադարձնել: Սերժ Սարգսյանի հրահանգով դեռևս տարիներ առաջ բանկի նկատմամբ պարտավորությունը մարվել է, Բազեյանի ու Բալայանի բնակարաններն էլ գրավից ազատվել են»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing