Լրահոս

Սերժ Սարգսյանը Մոնակոյում 3 մլն դոլար կորցրել է ղումար խաղալով

 

arm146121464150

politik.am-ը գրում է.   «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, ֆրանսահայ Շանթ Ոսկերիչյանը, ում մուտքը Հայաստան երկար ժամանակ ԱԱԾ-ն խոչընդոտում էր, հյուրընկալվել է ԳԱԼԱ ՀԸ «Կարևորի մասին» հաղորդմանը: Վերջինս համոզված է, որ խոչընդոտները պայմանավորված էին սփյուռքում ծավալած իր ընդդիմադիր գործունեությամբ:

«Համահայկական հիմնադրամին փող մի տվեք, էդ փողերը գնում են Սաշիկին»,- նշում է Ոսկերիչյանն՝ ավելացնելով, որ այս կոչն ինքը հնչեցրել է նաև սփյուռքում:

«Սփյուռքը շատ հզոր ուժ ունի, բայց այդ ուժի մեկ հազարերորդն էլ չի գալիս Հայաստան, որովհետև իշխանություններն ասում են՝ փող տվեք ու լռեք»:

«Հայկական վերածնունդն» ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղ օգնություն ուղարկել է իր համախոհների միջոցով, նշում է՝ իրենք իշխանություններին չեն վստահում և որպես միջնորդ չեն տեսնում: Խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ ասում է.«Անցած նոր տարուց առաջ ինքը Մոնակոյում 3 մլն դոլար 3 ժամվա ընթացքում կորցրել է ղումար խաղալով»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing